Հուլիս 02, 2017 18:20 Asia/Tehran
  • Իրանի դատական իշխանության պետ.«Իսլամը իրական մարդու իրավունքների դրոշակակիրն է»

«Իսլամական հանրապետության համակարգը և իսլամը իրական մարդու իրավունքների դրոշակակիրներն են և իսլամը պաշտպանում է մարդկանց արժանապատվությունը»,-ասել է Իրանի դատական իշխանության պետը:

Կիրակի օրը, Թեհրանում կայացած դատական իշխանության համագումարում, անդրադառնալով մարդու իրավունքների նկատմամբ իսլամի մոտեցումների պարզաբանման անհրաժեշտությանը, Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին ասել է.«Իսլամի և Ղուրանի համաձայն մարդը Աստծո տեղապահն է և իսլամի ուսուցումների շրջանակում ներկայացված մարդու իրավունքներն ընդունելի են»:

Անդրադառնալով ԱՄՆ-ում սևամորթների իրավունքների խախտմանը, Այաթոլլահ Ամոլի Լարիջանին ասել է.«Իսլամի մարգարեն 1400 տարի առաջ սևամորթ ու սպիտակամորթ մարդկանց հավասար էր համարում և ցանկացած պատրվակով ազատ էր արձակում ստրուկներին: հետևաբար, իսլամի հայեցակետը մարդկանց ազատություն տալն է»:

«Արևմուտքն առերես պաշտպանում է մարդու իրավունքները, սակայն իրականում մեծ ավերածություններ է գործել, այդ թվում` Վիտենամի պատերազմը, Հիրոսիմայի ռմբակոծությունը, Իրանի դեմ պարտադրյալ պատերազմը, Եմենի ռմբակոծությունը և այլ դեպքեր».-ասել է Իրանի դատական իշխանության պետը:

Նշելով, որ ամերիկացիները խոստովանել են, որ իրենք են ստեղծել ԻԼԻՊ խմբավորմանը, Այաթոլլահ Ամոլի Լարիջանին նշել է, որ ԻԻՀ-ը պաշտպանել է մարդու իրավունքները և հովանավորել է Պաղեստինի իրավազրկված ժողովրդին::

 

Պիտակ