Աշխարհի հետ կառուցողական գործակցությունն Իրանի դիվանագիտության գերակայություններից է
https://parstoday.ir/hy/news/iran-i68974-Աշխարհի_հետ_կառուցողական_գործակցությունն_Իրանի_դիվանագիտության_գերակայություններից_է
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահն ասել է. «Իրանի արտաքին դիվանագիտության գերակայությունը հարևանների հետ արտաքին հարաբերության հաստատումն ու պահպանումն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2017 07:10 Asia/Tehran
  • Աշխարհի հետ կառուցողական գործակցությունն Իրանի դիվանագիտության գերակայություններից է

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահն ասել է. «Իրանի արտաքին դիվանագիտության գերակայությունը հարևանների հետ արտաքին հարաբերության հաստատումն ու պահպանումն է»:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Քամալ Դեհղանի Ֆիրուզաբադին հինգշաբթի գիշեր Իրանի հեռուստատեսության երկրորդ կայանին տված հարցազրույցում հավելել է.«Ներքին անվտանգությունը և տարածաշրջանում անվտանգության հաստատման կապակցությամբ մանրակրկիտ ուշադրությունը, տարածաշրջանում բռնության դատապարտումն ու Միջին Արևելքում արտասահմանցի ահաբեկիչների ոչնչացման անհրաժեշտությունն ԻԻՀ-ի տրամաբանական սկզբունքներից են»:

Դեհղանի Ֆիրուզաբադին նշել է, որ աշխարհի հետ կառուցողական գործակցությունը և տնտեսական ծրագրերի իրագործումն ընկած են լինելու Իրանի ապագա կառավարության աշխատանքի հիմքում: Նա ասել է. «Այսօր ԻԻՀ-ի համար լավ միջավայր է ստեղծվել, որպեսզի այդ մթնոլորտում իրագործի առաջիկա չորս տարիների համար իր ծրագրերը»: