Օգոստոս 16, 2017 12:02 Asia/Tehran
  • Իրանը քննադատել է մարդու իրավունքների քաղաքական շահարկումը

Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի միջազգային հարցերով տեղակալն ասել է.«Ցավոք մարդու իրավունքները դարձել են քաղաքական լծակ»:

Թուրքիայի կանանց իրավունքների պաշտպան ակտիվիստների հետ Թեհրանում ունեցած հանդիպմանը, Քազեմ Ղարիբաբադին քննադատել է միջազգային մասշտաբով մարդու իրավունքների առկա մթնոլորտն ասելով. «Երկրները, որտեղ նույնիսկ մեկ ընտրություն չի ունեցել և ոտնձգում են այլ երկրների դեմ, դառնում են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ, իսկ դա մարդու իրավունքների բնագավառում հակասություն է գնահատվում»:

«Թեև Սաուդյան Արաբիայի անունը ներառվել էր զինյալ բախումներում եմենցի երեխաների իրավունքները ոտնահարող երկրների ցուցակում, սակայն ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար ՝ Պան Գի Մունը հանեց այդ երկրի անունը ենթարկվելով ՄԱԿ-ին ֆինանսական օգնությունները դադարեցնելու սպառնալիքներին». ասել է Ղարիբաբադին:

Նշելով, որ Իրանը մշտապես քայլել է մարդու իրավունքների պաշտպանության ու զարգացման ուղով, Քազեմ Ղարիբաբադին հավելել է.«Իսլամ կրոնը կարևորում է մարդկային արժանապատվությունը, իսկ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն ՝ Իսլամի անվան ներքո, մեծ ոճրագործություններ է կատարում, որոնք Իսլամի հետ ոչ մի առնչություն չունեն»:

Պիտակ