Օգոստոս 22, 2017 07:26 Asia/Tehran
  • Իրանի հունահռոմեական ոճի ըմբիշներ շահել են երեք բրոնզե մեդալ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցաշարում, Իրանի հունահռոմեական ոճի երեք ըմբիշներ շահել են բրոնզե մեդալներ:

71, 75 և 85 կգ քաշային կարգի ըմբիշներ Մոհամմեդալի Գերային, Սաիդ Աբդեվալին և Հոսեյն  Նուրին երկուշաբթի գիշեր իրենց մրցակիցների դիմաց հաղթանակ արձանագրելով բրոնզ մեդալ շահեցին:

 Իրանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի 2017 թվականի առաջնության մրցաշարի առաջին օրվա ավարտին, շահելով երեք բրոնզե մեդալ շահելով և վաստակելով 24 միավոր, կանգնեց խմբային աղյուսակի երրորդ հորիզոնականում:

Մրցաշարի առաջին օրվա ավարտին Ռուսաստանը՝ 30, Հունգարիան՝ 27, Իրանը՝ 24 և Վրաստանը՝ 20 միավորներ կանգնեցին աղյուսակի առաջինից չորրորդ հորիզոնականներում, իսկ Գերմանիայի, Թուրքիայի, Հայաստանի և Սերբիայի հավաքականները գրավեցին 5-րդ 8-րդ տեղերը:

Ի դեպ, Հայաստանի ազգային հավաքականի 98կգ քաշային կարգի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ փուլում հաղթելով Ռուսաստանից Մուսա Եվլոևին, շահեց ոսկի մեդալ, դառնալով աշխարհի եռակի չեմպիոն:

 

Պիտակ