Օգոստոս 29, 2017 07:40 Asia/Tehran
  • Ամոլի Լարիջանի. Իրանի դեմ մարդու իրավունքների զեկույցը Մոնաֆեղների հայտարարությունների ամփոփումն է

Իրանում մարդու իրավունքների հարցերով զեկուցաբերի զեկույցը ձևակերպվել է ԻԻՀ-ի ու հատկապես նրա դատական կառույցի դեմ և հիմնված է ահաբեկչական ու թշնամի խմբավորումների հայտարարությունների հիման վրա: Այս մասին հայտարարել է Իրանի դատական իշխանության ղեկավարը:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն` Իրանի դատական իշխանության ղեկավարը երկուշաբթի օրը դատական բարձրաստիճան պատասխանատուների նիստում ասել է. «Այն ամենն ինչ ԻԻՀ  թշնամիները, ընդդիմադիրները, հակահեղափոխական խմբերն ու Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումն անցած տարիների ընթացքում արտահայտել են Իրանի դեմ, նկատելի են ՄԱԿ-ի ԳԱ-ին ներկայացված Իրանում մարդու իրավունքների հարցերով զեկուցաբերի զեկույցում»:

«ԻԻՀ-ն աշխատելու է համաձայն իր առաջադեմ օրենքների և պաշտպանում է իր գործունեությունը»,-հայտատարել է Լարիջանին, անվավեր համարելով Իրանում մարդու իրավունքների հարցերով զեկուցաբերի հավակնությունների համար փաստարկների հավաքագրման գործընթացը:

Իրանում մարդու իրավունքների հարցերով զեկուցաբեր Ասեմա Ջահանգիրը  պահանջել է բարեփոխում մտցնել Իրանի թմրաբիզնեսի դեմ պայքարի օրենքում և մահապատիժը փոխարինել պատժի այլ տեսակներով: Նա նաև Իրանին մեղադրել է խոսքի և անհատական ազատությունները ոտնահարելու մեջ:

 

Պիտակ