Տեղի է ունեցել Իրանի բանակի ցամաքային ուժերի նորագույն ձեռքբերումների շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i72923-Տեղի_է_ունեցել_Իրանի_բանակի_ցամաքային_ուժերի_նորագույն_ձեռքբերումների_շնորհանդեսը
Սրբազան պաշտպանության շաբաթվա երրորդ օրը տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերի երեք նոր ձեռքբերումների շնորհանդեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2017 12:38 Asia/Tehran
  • Տեղի է ունեցել Իրանի բանակի ցամաքային ուժերի  նորագույն ձեռքբերումների շնորհանդեսը

Սրբազան պաշտպանության շաբաթվա երրորդ օրը տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերի երեք նոր ձեռքբերումների շնորհանդեսը:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, «Հեյդար 41» նախագիծն ընդգրկում է 122 միլիմետրանոց  Howitzer հրանոթ,որն առաջին անգամ վերազինվել է ավտոմատ պահունակով: Այս համակարգի առանձնահատկություններից են՝ անձնակազմի թվի կրճատումը և  լարով  ու անլար  կերպով հեռավորության վրա հրաձգության հնարավորության ստեղծումը:

«Հեյդար 44-»ը ներառում է 122  միլիմետրանոց  հրթիռային համակարգի  ավտոմատացումը: Այս համակարգի առանձնահատկություններից են՝ հրաձգության մեջ ճշգրտությունն ու արագությունը, անօդաչու թռչող սարքերի օգտագործումը և դրա  հրետանային բոլոր համակարգերում տեղադրելու հնարավորությունը:

«Հեյդար 7» նախագիծը ներառում է  23 միլիմետրանոց  Stabilizer  հրանոթով զինված նոր պտուտահաստոցով շարժիչ:

Իրանում Իրաքի բռնապետ Սադդամի ագրեսիայի դեմ անձնվիրաբար կատարված դիմադրությունը կոչվում է «Սրբազան պաշտպանություն» և մեծ հանդիսավորությամբ մեծարվում է նահատակների հիշատակը: