Հոկտեմբեր 03, 2017 10:44 Asia/Tehran
  • Զարիֆ.«Եթե ԱՄՆ-ն շարունակի ՀԳՀԾ-ի իրագործման հարցում իր ոչ հանձնառու կեցվածքը , Իրանը բազում տարբերակներ ունի»

Նշելով, որ եթե ԱՄՆ-ն շարունակի ՀԳՀԾ-ի իրագործման հարցում իր ոչ հանձնառու կեցվածքը , Իրանը բազում տարբերակներ ունի, ԻԻՀ արտգործնախարարը Սաուդյան Արաբիայից պահանջել է վերանայել տարածաշրջանում իր քաղաքականությունները:

Ալ-Ջազիրա հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանը բազմիցս հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն չկատարի ՀԳՀԾ-ի իրագործման հարցում իր պարտականությունները, Թեհրանը  բազում տարբերակներ ունի այդ ոչ-կառուցողական քայլերին դիմակայելու համար»:

Իրանի արտգործնախարարը նշել է, որ ինչպես Իրանի համար հաճելի չեն այդ համաձայնության որոշ կետերը, բնական է, որոշ կետեր էլ ԱՄՆ-ի համար հաճելի չեն լինի: Նա հավելել է, որ  պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ սա երկկողմ կամ բազմակողմանի համաձայնություն չէ, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի մաս է կազմում, որի շուրջ երկու տարի բանակցություններ են  տարվել:

Իրանի արտգործնախարարը նշել է, որ եթե ԱՄՆ-ը իր համաձայնությունը հայտնի այս համաձայնության նկատմամբ, այդ երկիրը կհայտնվի ավելի լավ վիճակում, իսկ եթե չհարգի համաձայնությունը, միջազգային հանրություն այլևս չի վստահելու ԱՄՆ-ին:

 

Պիտակ