Հոկտեմբեր 06, 2017 07:39 Asia/Tehran
  • Զարիֆը Սոլեյմանիեում կմասնակցի Ջալալ Թալեբանիի հուղարկավորությանը

ԻԻՀ ԱԳ նախարարի լխավորած պատվիրակությունն այսօր կմեկնի Իրաքի Սոլեյմանիե քաղաք` մասնակցելու նակին նախագահ Ջալալ Թալեբանիի հուղարկավորությանը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը հղած ուղերձով, Իրաքի կառավարությանն ու ժողովրդին ցավակցել է Ջալալ Թալեբանիի վախճանման կապակցությամբ:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրը ցավ հայտնելով Իրաքի նախկին նախագահի վախճանման կապակցությամբ, իր թուիթերյան էջում գրել է. «Ջալալ Թալեբանին մշտապես հավատարիմ մնաց Իրանի հետ կնքած ուխտին»:

Ջալալ Թալեբանին ծնվել է 1933 թվականին` Իրաքի Արբիլ քաղաքում: Նա Իրաքի առաջին ոչ-արաբ նախագահն էր, որ 2005 թվականին Իրաքի բաասական ռեժիմի կործանումից երկու տարի անց նշանակվեց այդ պաշտոնին:

Սադդամի բռնապետության դեմ պայքարող այս առաջնորդը, որ Իրաքում քաղաքական նոր համակարգ ձևավորվելուց հետո երկրի միասնականության հարցոմ  կարևոր դերակատարություն ունեցավ, երկարատև հիվանդությունից հետո երեքշաբթի օրը 84 տարեկան հասակում վախճանվեց Գերմանիայում:

 

Պիտակ