Հոկտեմբեր 15, 2017 07:42 Asia/Tehran
  • Զարիֆ. Թրամփին  այլևս չեն վստահելու

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերը պատճառ են դարձել, որ նրան այլևս որևէ մեկը չվստահի»:

Շաբաթ օրը, ամերիկյան «Սի Բի Էս» հեռուստակայանին տված հարցազրույցում նշելով, որ Իրանի և ՀԳՀԾ-ի դեմ Թրամփի ուրբաթ օրվա  հայտարրություններն առավել քան երբևէ աշխարհում հեղինակազրկեցին ԱՄՆ-ին, Զարիֆն ասել է. «ԱՄՆ նախագահն իր աչքերը փակել է իրականությունների դիմաց»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրն առանց նկատի առնելու ԱԷՄԳ-ի ութ զեկույցները, որտեղ հաստատվել են ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը, հայտարարեց, որ չի հաստատում ՀԳՀԾ-ի հանդեպ ԻԻՀ-ի հավատարմությունը: Այդ քայլը վերցվել է միջազգային այդ համաձայնության բեկանման նպատակով:

ԵՄ-ն ու աշխարհի շատ այլ երկրներ Թրամփի ելույթից հետո հայտարարեցին, որ անցյալի նման լիովին պաշտպանելու են ՀԳՀԾ-ն:

Թրամփը Իրանի ժողովրդին անհիմն մեղադրանքներ հասցեագրելով հայտարարեց, որ Թեհրանը պաշտպանում է ահաբեկչությունը և նոր շրջափակումների ցուցակում ներառեց Իսլամական հեղափոխության պահակազորի անունը, որը Սիրիայում ու Իրաքում Վաշինգտոնի կողմից հովանավորվող ահաբեկիչների դեմ պայքարում հիմնական դերակատարություն ունի:

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորն Իրաքում ու Սիրիայում թաքֆիրական-ահաբեկչական խմբերի դեմ պայքարի նպատակով հիշյալ երկրների պաշտոնական դիմումի համաձայն խորհրդատվական օժանդակություն է ցուցաբերում նրանց, ինչը ցանկալի չէ Թրամփի համար:

 

Պիտակ