Դեկտեմբեր 19, 2023 11:21 Asia/Tehran
  • Իրանի դեսպանը քննադատել է ՄԱԿ-ի քարտուղարությանը. ԱՄՆ-ը ​​և Եվրոպան պատասխանատու են ՀԳՀԾ-ի ներկայիս վիճակի համար

Քննադատելով ՄԱԿ-ի քարտուղարությանը, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն ասել է․- ԱՄՆ-ը ​​և Եվրոպան են պատասխանատու ՀԳՀԾ-ի ներկայիս վիճակի համար։

Քննադատելով ՄԱԿ-ի քարտուղարության ոչ պրոֆեսիոնալ և քաղաքականացված պահվածքը 2231 բանաձևի վերաբերյալ՝ ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ՝ Ամիր Սաիդ Իրավանին ասել է,- ՀԳՀԾ-ի ներկա վիճակի համար պատասխանատվությունն ուղղակիորեն և ամբողջությամբ կրում է Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը՝ պայմանավորված ՀԳՀԾ-ով նախատեսված իրենց պարտավորությունների չկատարման բազմաթիվ դեպքերով, ինչպես նաև 2231 բանաձևի հիմամբ ստանձնած իրավական պարտավորությունների շարունակական և համակարգված խախտումներով։

2015 թվականի հուլիսին  Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ Իրանի և 5+1 խմբի միջև ՀԳՀԾ-ի համաձայնագրի ստորագրումից հետո, արևմտյան երկրները Միացյալ Նահանգների գլխավորությամբ շարունակ խափանարարություններ են կատարել;

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Չտարածում. Անվտանգության խորհրդի 2231 (2015) բանաձեւի իրականացում» խորագրով նիստում Իրավանին հավելել է.-Վիեննայի բանակցությունների փակուղում հայտնվելն ուղղակի պայմանավորված է ԱՄՆ-ի և ԵՄ քաղաքական կամքի բացակայությամբ, ինչը պայմանավորված է նրանց ներքաղաքական նկատառումներով:

Նա նշել է, որ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող հիմնական և վաղեմի սպառնալիքը բոլորին է հայտնի, և ապատեղեկատվության, զրպարտության կամ այլոց հասցեին անհիմն մեղադրանքների միջոցով թաքցնելու փորձն ապարդյուն և անհիմն է:

Իրավանին նշել է, որ Հակառակ անհիմն պնդումների, Իրանը շարունակաբար ցույց է տվել իր հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը, և ոչ մի անձ, խումբ կամ երկիր չի գործում Իրանի հրահանգով, և, հետևաբար, մենք պատասխանատվություն չենք կրում տարածաշրջանում որևէ մեկի պահվածքի համար:

Հիշեցնելով ԻԻՀ սկզբունքային դիրքորոշումը, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն ասել է․- Նույնիսկ մինչև 2023 թվականի հոկտեմբերի 18-ին բալիստիկ հրթիռների հետ կապված որոշ սահմանափակող միջոցառումների ավարտը, Իրանի տիեզերական և հրթիռային ծրագրերը չէին ներառվում 2231 բանաձևի իրավասության սահմաններում։

Պիտակ