Սեպտեմբեր 05, 2023 18:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Սեպտեմբերյան փաստաթուղթը վկայում է Իրանի կողմից պարտավորությունների կատարման  և արևմտյան կողմերի  խոստմնադրժության մասին

Օրերս ԶԼՄ-ների ուշադրության սևեռակետում է հայտնվել «սեպտեմբերյան փաստաթղթի» հարցը՝ կապված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի(ՀԳՀԾ)՝ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների և դրա բնույթի ու բովանդակության և իրականացման անհրաժեշտության հետ։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կիրակի օրը ասել է. «Մենք շատ բանակցություններ են վարել ՀԳՀԾ-ն ստորագրած մյուս կողմերի հետ և դրանք գրվել են, և պատրաստ է փաստաթուղթը, որը հայտնի է որպես «սեպտեմբերյան փաստաթուղթ» մեր և մյուս կողմերի միջև։ Սակայն որոշ իրադարձություններ ազդեցին և հետաձգեցին մեր պայմանավորվածությունը։ Այդ իրադարձությունների մի մասը նախորդ տարվա անկարգություններն էին, իսկ մյուս մասը՝ ուկրաինական պատերազմը։ ՀԳՀԾ-ն ստորագրած մյուս կողմերն էլ  ձգտում էին օգտագործել այս հնարավորությունները մեզ պայմաններ պարտադրելու համար, բայց մենք իրոք  կարմիր գծերը ընդհանրապես չանցանք»։

Վաշինգտոնն իր եվրոպացի գործընկերների հետ միասին Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունները  համարեց  Իսլամական Հանրապետությունը թուլացնելու եզակի հնարավորություն և կարծում էր, որ Իսլամական Հանրապետության համակարգը փլուզվում է, ուստի որևէ փորձ չարվեց  Վիեննայի բանակցությունների վերսկսման և   Իրանի արտգործնախարարի նշած  սեպտեմբերյան փաստաթղթի ուղղությամբ, դրա փոխարեն Վաշինգտոնն ու Բրյուսելն իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացրին Իրանում տեղի ունեցած անկարգություններին աջակցելու վրա և ամեն կերպ փորձեցին  թեժացնել  անկարգությունների և քաոսի կրակը: Փաստորեն, Բայդենի կառավարությունը, մի կողմից, պնդում էր ՀԳՀԾ-ի հարցում Իրանի նկատմամբ դիվանագիտական քայլեր ձեռնարկել, և միևնույն ժամանակ, անուղղակի հաղորդագրություններ փոխանակելով Թեհրանի հետ, և պնդելով ուղիղ բանակցությունները, միջամտեց Իրանի ներքին գործերին և փորձեց խրախուսել խռովարարներին:

Մյուս կողմից,չնայած  ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների բազմիցս շեշտադրումներին՝ Իրանում 2022 թվականի անկարգությունների ժամանակ նրանք ոչ մի ջանք չգործադրեցին Վիեննայի բանակցությունները վերսկսելու համար, փոխարենը,նրանք , ինչպես Միացյալ Նահանգները  իրենց ողջ ուշադրությունը նվիրեցին Իրանում խռովություններին ու խռովարարներին աջակցելուն և ամեն կերպ փորձեցին  հնարավորինս թեժացնել անկարգությունների կրակը։

Իհարկե, երբ Իրանում ավարտվեցին անկարգությունները և  Բրյուսելն ու Վաշինգտոնն իրենց չարաբաստիկ նպատակներին, հատկապես Իրանի իսլամական հանրապետությանը տապալելու նպատակին հասնելուց հուսահատվեցին ,  ևս մեկ անգամ եվրոպացի պաշտոնյաները, այդ թվում՝ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեֆ Բորելը, հայտարարեցին ՀԳՀԾ-ի պահպանմանն ուղղված քայլերի  վերսկսման անհրաժեշտության մասին։  Նաև Վաշինգտոնը կրկին խոսեց Իրանի հետ փոխգործակցության և երկխոսության անհրաժեշտության մասին՝ իբր թե Թեհրանին միջուկային ոչ խաղաղ գործողություններից զերծ պահելու համար։

Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը, որը նա Վիեննայի բանակցություններում բազմիցս հայտնել է արևմտյան կողմերին, ինչպես նաև  անուղղակիորեն ԱՄՆ-ին , այն է, որ Թեհրանը  հակաիրանական պատժամիջոցների չեղարկման դիմաց ՀԳՀԾ-ն վերականգնելու ոլորտում բանացություններից բացի, այլ բանակցություն չի ընդունում, և միաժամանակ Վաշինգտոնից երաշխիքներ  է պահանջում ՀԳՀԾ-ից վերստին դուրս չգալու վերաբերյալ: 

Պիտակ