Հոկտեմբեր 22, 2017 11:19 Asia/Tehran
  • Վելայաթի.«Պաշտպանելով ՀԳՀԾ-ն, Նիդերլանդները քննադատում է ԱՄՆ-ին»

Թեհրանում Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«ՀԳՀԾ-ի հարցում Նիդերլանդների ու ԱՄՆ-ի քաղաքականությունները տարբերվում են»:

Հոկտեմբերի 22-ին Թեհրանում հանդիպել են Ալի Աքբար Վելայաթին և Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռայմոնդ Քնապսը:

Միջազգային հարցերով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«ՀԳՀԾ-ի հարցում եվրոպական երկրների, այդ թվում Նիդերլանդների քաղաքականությունը տարբերվում է ԱՄՆ-ից: Եվրոպական երկրները հավատարիմ են Միջուկային համաձայնությանը»:

«Իրանի և Նիդերլանդների հարաբերությունները զարգացող են: Նիդերլանդները ցանկանում է զարգացնել Իրանի հետ տնտեսական ու առևտրական հարաբերությունները». հավաստել է Վելայաթին:

Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությունը Թեհրանում կայացած հանդիպումների ընթացքում քննարկել է Իրանում ներդրումների վերադարձի հարցը:

Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի Իրան կատարվելիք այցի մասին Վելայաթին ասել է.«Իրանը և Իրաքն ունեն ստրատեգիական հարաբերություններ: Իրաքի կառավարությունն ու ժողովուրդն Իրանի օգնությամբ կարողացել են պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը ՝ հաղթելով ներքին ու արտասահմանյան թշնամիներին»:

Պիտակ