Նոյեմբեր 03, 2017 07:38 Asia/Tehran
  • Զարիֆ. Մասամբ հրապարակված փաստաթղթերը չեն կարող թաքցնել սեպտեմբերի 11-ի դեպքերի իրական կազմակերպիչներին

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն արձագանքել է Իրանի հետ Ալ-Ղաիդայի կապերի մասին հավակնություններին ու մասնակի հրապարակված փաստաթղթերին:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրն իր թուիթերյան էջում կատարած գրառման մեջ արձագանքել է  Ալ-Ղաիդայի կապակցությամբ հրապարակված փաստաթղթերին: Նա գրել է. «Նավթային դոլարների ազդեցության մասին ամոթալի արձանագրություն. CIA-ի և ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի ստահոդ լուրերը, Իրանի ու Ալ-Ղաիդայի կաի վերաբերյալ  փաստաթղթերի հետ միասին չեն կարող կոծկել 2001 թվականի 11-սեպտեմբերյան հարձակումներում ԱՄՆ-ի դաշնակիցների դերակատարությունը»:

CIA-ն ավելի վաղ մի շարք փաստաթղթեր հրապարակելով հայտարարել էր, որ 2011 թվականին Ալ-Ղաիդայի նախկին պարագլուխ Օսամա Բեն Լադենի ահաբեկման գործողության ընթացքում Իրանի հետ այդ խմբի առնչության մասին վկայող փաստաթղթեր է գտել:

CIA-ն այն պայմաններում է Ալ-Ղաիդայի հետ Իրանի կապի մասին հայտարարություն կատարում, երբ ԱՄՆ-ում 2001 թվականի 11-սեպտեմբերյան ահաբեկչական հարձակումների 19 հեղինակներից 15-ը եղել են  սուդցի և Ալ-Ղաիդայի անդամներ:

 

Պիտակ