Բահրամ Ղասեմի.«Սաուդյան Արաբիան պետք է վերջ տա Եմենի ռմբակոծմանը»
https://parstoday.ir/hy/news/iran-i75861-Բահրամ_Ղասեմի._Սաուդյան_Արաբիան_պետք_է_վերջ_տա_Եմենի_ռմբակոծմանը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին քննադատելով Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի անզեն բնակչության ռմբակոծումն, այդ քայլը համարել է Արաբիայի ռեժիմի անճարակության նշանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2017 12:28 Asia/Tehran
  • Բահրամ Ղասեմի.«Սաուդյան Արաբիան պետք է վերջ տա Եմենի ռմբակոծմանը»

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին քննադատելով Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի անզեն բնակչության ռմբակոծումն, այդ քայլը համարել է Արաբիայի ռեժիմի անճարակության նշանը:

Երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայի կոալիցիայի կողմից Եմենի Հաջա նահանգում իրականացված ռմբակոծության հետևանքով զոհվել և վիրավորվել են ավելի քան 60  խաղաղ քաղաքացիներ:

Բահրամ Ղասեմին ընդգծել է, որ  Եմենի բնակավայրերի ռմբակոծումը և այդ երկրի շրջապատումն ու մարդասիրական օգնությունների առաքման կանխումը ցույց է տալիս, որ Սաուդյան Արաբիայի ոտնձգիչ ռեժիմը չի կարողացել Եմենում հասնել իր նպատակներին: 

Քննադատելով Եմենում իրականացվող ոճրագործությունների հանդեպ միջազգային հանրության կողմից ցուցաբերած լռությունը, Բահրամ Ղասեմին հավելել է.-«Նման քայլերը վկայում են միջազգային օրենքների խախտման և Մարդու իրավունքների ոտնահարման մասին»: