Նոյեմբեր 14, 2017 10:46 Asia/Tehran
  • Իրանը շնորհակալություն է հայտնել միջազգային հանրությանը. Զարիֆ.«Երկրաշարժի պայմաններում ճգնաժամային կառավարման կարողությունն ունենք»

Երեքշաբթի առավոտյան, թուիթերում արած քրառման մեջ, Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել տարբեր երկրների ցավակցությունների և երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու առաջարկության կապակցությամբ: Զարիֆը նշել է, որ ներկա պայմաններում Իրանը ներքին հնարավորություններով, երկրաշարժի պայմաններում ճգնաժամային կառավարման կարողությունն ունի:

Կիրակի գիշեր Իրանի արևմտյան և Իրաքի արևելյան շրջաններում Ռիխտերի սանդղակով 7.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ուենցել, որի հետևանքով մինչ այս պահը զոհվել է 413 մարդ և 7370 ուրիշներ վիրավորվել են: Մինչ այս պահը Քերմանշահ նահանգում  գրանցվել է 193 հետցնցում :

Տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների մեծ թվով ղեկավարներ, երկրաշարժից հետո հղած ուղերձներում կամ ԻԻՀ պաշտոնատարների հետ հեռախոսազրույցներում, վշտակցել են Իրանի ժողովրդի ու կառավարության հետ և պատրաստակամություն են հայտնել երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու կապակցությամբ:

Հոջաթոլէսլամ Աբդոլհոսեյն Մոեզին գլխավորելով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից նշանակված պատվիրակությունը, մեկնել է Քերմանշահ՝ երկրաշարժից տուժած շրջաններ այցելելու և ծառայությունների ցուցաբերման գործընթացին հետևելու նպատակով: 

Երեքշաբթի օրը, նախագահ Ռոհանին ևս մեկնել է Քերմանշահ և այցելել է երկրաշարժից տուժած շրջաններ:

Երկրաշարժից առաջին ժամերից սկսվել է տուժածների բնակեցումը և կառավարության, պահակազորի, բանակի ու հավաքազորային ուժերի հնարավորություններով շարունակվում են փրկարարական աշխատանքները:

Պիտակ