Ղասեմի. Սպիտակ տան հայտարարությունն ապացուցում է Արաբիայի ոճրագործություններին ԱՄՆ-ի մասնակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i76961-Ղասեմի._Սպիտակ_տան_հայտարարությունն_ապացուցում_է_Արաբիայի_ոճրագործություններին_ԱՄՆ_ի_մասնակցությունը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը շաբաթ օրն ընդգծել է. «Սպիտակ տան վերջին հաղորդագրությունը միանշանակ ապացուցում է Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ոճրագործությունների ԱՄՆ-ի մասնակցությունն ու դրա դիմաց կրած պատասխանատվությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2017 04:16 Asia/Tehran
  • Ղասեմի. Սպիտակ տան հայտարարությունն ապացուցում է Արաբիայի ոճրագործություններին ԱՄՆ-ի մասնակցությունը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը շաբաթ օրն ընդգծել է. «Սպիտակ տան վերջին հաղորդագրությունը միանշանակ ապացուցում է Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ոճրագործությունների ԱՄՆ-ի մասնակցությունն ու դրա դիմաց կրած պատասխանատվությունը»:

Սպիտակ տունն ուրբաթ գիշեր Եմենի դեմ ոտնձգության ու շրջափակման պատճառով Սաուդյան Արաբիայի դեմ քննադատությունները սրվելուց հետո փորձեց Իրանին մեղավոր ներկայացրել Եմենում հումանիտար աղետի առաջացման հարցում:

Այդ հայտարարության մեջ Սպիտակ տունն Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով, այդ թվում Ռիադի օդանավակայանի դեմ Եմենի բանակի ու ժողովրդային ուժերի վերջին հրթիռային հարձակման ուղղությամբ Իրանի դերակատարության մասին հայտարարություններ է կատարելով: Նա նշել է, որ Վաշինգտոնն իրեն պարտավորված է զգում պաշտպանել Արաբիային:

Բահրամ Ղասեմին մերժելով Իրանի դեմ ուղղված մեղադրանքներն, ընդգծել է. «ԻԻՀ-ն Եմենի ժողովրդի արդարատենչության ու բռնահարվածության կոչերն աշխարհին ու միջազգային շրջանակներին լսելի դարձնելու ուղղությամբ որևէ ջանք չի խնայելու»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ն ԻԻՀ-ի դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով ինչպես միշտ փորձում է հանրային կարծիքի ու միջազգային հանրության ուշադրությունը շեղել Եմենի դեմ սաուդցիների անմարդկային ու հակամարդկային ոճրագործություններից: Նա ընդգծել է. «Եմենում քաղաքացիական թիրախների ռմբակոծումը և անմեղ ու անպաշտպան ժողովրդի կոտորածը դադարեցնելու համար Արաբիան կոչ անելու փոխարեն Վաշինգտոնն ամենայն համարձակությամբ սարսափելի ոճրագործությունները շարունակելու ուղղությամբ հովանավորում է այդ երկրին»: