Նոյեմբեր 30, 2017 10:32 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Իտալիա

Միջերկրածովյան երկխոսության 3-րդ միջազգային համաժողովին մասնակցելու և ելույթով հանդես գալու նպատակով, Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ:

Իրանի ԱԳ  նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Հինգշաբթի օրը Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Իտալիայի մայաքաղաք Հռումում կայանալիք Միջերկրածովյան երկխոսության միջազգային համաժողովին մասնակցելու համար մեկնել է Իտալիա»:

«Միջերկրածովյան երկխոսության միջազգային համաժողովի հիմնական առանցքներն են՝ համատեղ անվտանգությունը,  միգրացիան, մշակույթն ու քաղաքացիական հասարակությունը: Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի պաշտոնական հրավերով համաժողովին մասնակցելու և ելույթ է ունենալու Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը»,-հավելել է Ղասեիմն:

Նշելով որ դրանից հետո Զարիֆը  Բաքվում մասնակցելու է Ասիայի սիրտը համաժողովին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հավելել է.«Այս համաժողովը տարածաշրջանային խաղաղության ու ապահովության ամրապնդման նպատակով շրջանակներ է ստեղծում տարածաշրջանային բարեկամական արդյունավետ գործակցությունների համար»:

Պիտակ