Նոյեմբեր 30, 2017 16:09 Asia/Tehran
  • Զարիֆ.«ՀԳՀԾ-ն քննարկման ենթակա չէ»

«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը վերստին քննարկման ենթակա չէ».ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ Հռոմի Ciampino օդանավակայանում Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Միջերկրածովյան երկխոսության երրորդ միջազգային համաժողովում քննարկվելու են Միջին Արևելքի վտանգավոր իրավիճակը , նաև ՀԳՀԾ-ի հարցը»:

Միջերկրածովյան երկխոսության երրորդ միջազգային համաժողովի ընթացքում ՀԳՀԾ-ի հարցի արծարծման մասին նախարար Զարիֆն ասել է.«ՀԳՀԾ-ն քննարկման ենթակա չէ: Դեռ ավելին, ինչպես հեղափոխության մեծարգո առաջնորդն է ասել, պետք է ավելի լուրջ գործնական քայլեր անել այն լիարժեք իրականացնելու ուղղությամբ»:

Միջին Արևելյան հարցերի շուրջ ԱԳ նախարարների բանակցությունների առանցքի մասին ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Իրողությունն այն է, որ ԻԼԻՊ-ը պարտվել է մարտի դաշտում, սակայն անհրաժեշտ է ողջ աշխարհում պայքարել ԻԼԻՊ-ական գաղափարախոսության դեմ»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հավաստմամբ՝ ահաբեկիչները պետք է սպառնալիքի տակ լինել մշակութային, գաղափարախոսական , քաղաքական ու ֆինանսական առումներով :«Պետք է կանխել նյութական աղբյուրների ու զենքերի ահաբեկիչների հասանելիությունը»-նշել է նախարար Զարիֆը:

ԻԻՀ ԱԳ նախարարն Իտալիա է մեկնել ՝ Միջերկրածովյան երկխոսության երրորդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

Պիտակ