Ղասեմի. Եմենական ուժերը պետք է երկխոսությամբ փակեն թշնամիների ճանապարհը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Եմենական ուժերը երկխոսության ու տարաձայնությունները կարգավորելու միջոցով պիտի փակեն Եմենի ժողովրդի արտաքին թշնամիների ճանապարհը»:
ԻԻՀ ԱԳ նախարարության լրատվական դիվանագիտության գերատեսչության հաղորդման համաձայն, կիրակի օրն արձագանքելով Եմենի վերջին զարգացումներին և արտաքին վայրագ ոտնձգությանը, որն հանգեցրել է այդ երկրի ենթակառուցվածքների ոչնչացմանը, նաև Եմենի ժողովրդի համակողմանի շրջափակմանը և մասսայական ու լուռ կոտորածին, Ղասեմին հույս է հայտնել, որ Եմենի բոլոր խմբերը, կուսակցությունները և քաղաքական ու հասարակական հոսանքները միասնականությամբ կպաշտպանեն ազգային միասնականության ճակատը»:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ցավ հայտնելով վերջին բախումների կապակցությամբ և եմենական բոլոր ուժերին հանդարտության ու ինքնազսպվածության կոչ անելով, հավելել է. «Ներքին բոլոր տարաձայնությունները պիտի կարգավորվեն երկխոսության շրջանակում և պետք է փակվի Եմենի ժողովրդի արտաքին թշնամիների ճանապարհը »:
Անցած չորեքշաբթի օրվանից Արաբիայի ու Էմիրությունների հրահրումներով և ի պաշտպանություն Եմենի նախկին նախագահ Ալի Աբդոլլահ Սալեհի, Եմենի մայրաքաղաք Սանըան Անսարալլահի և Ալի Աբդոլլահ Սալեհի ուժերի միջև բախման ասպարեզ է դարձել:
«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կիրակի օրը ազդարարեց. «Միլիոնավոր եմենցի երեխաներ, կանայք ու տղամարդիկ հարձակումներն ու այդ երկրի շրջափակումը շարունակվելու պատճառով դիմագրավում են սովի, հիվանդության ու մահվան վտանգը»:
Անտոնիո Գութերեշն ընդգծել է, որ խորապես մտահոգված է Եմենում բախումները սրվելու կապակցությամբ և բոլոր կողմին կոչ է անում դադարեցնել օդային ու ցամաքային հարձակումները: