Ղասեմի. Եմենական ուժերը պետք է երկխոսությամբ փակեն թշնամիների ճանապարհը
https://parstoday.ir/hy/news/iran-i77649-Ղասեմի._Եմենական_ուժերը_պետք_է_երկխոսությամբ_փակեն_թշնամիների_ճանապարհը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Եմենական ուժերը երկխոսության ու տարաձայնությունները կարգավորելու միջոցով պիտի փակեն Եմենի ժողովրդի արտաքին թշնամիների ճանապարհը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2017 03:42 Asia/Tehran
  • Ղասեմի. Եմենական ուժերը պետք է երկխոսությամբ փակեն թշնամիների  ճանապարհը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «Եմենական ուժերը երկխոսության ու տարաձայնությունները կարգավորելու միջոցով պիտի փակեն Եմենի ժողովրդի արտաքին թշնամիների ճանապարհը»:

ԻԻՀ ԱԳ նախարարության լրատվական դիվանագիտության գերատեսչության հաղորդման համաձայն,   կիրակի օրն արձագանքելով Եմենի վերջին զարգացումներին և արտաքին վայրագ ոտնձգությանը, որն հանգեցրել է այդ երկրի ենթակառուցվածքների ոչնչացմանը, նաև Եմենի ժողովրդի համակողմանի շրջափակմանը և մասսայական ու լուռ կոտորածին, Ղասեմին հույս է հայտնել, որ Եմենի բոլոր խմբերը, կուսակցությունները և քաղաքական ու հասարակական հոսանքները միասնականությամբ կպաշտպանեն   ազգային միասնականության ճակատը»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը ցավ հայտնելով վերջին բախումների կապակցությամբ և եմենական բոլոր ուժերին հանդարտության ու ինքնազսպվածության կոչ անելով, հավելել է. «Ներքին բոլոր տարաձայնությունները պիտի կարգավորվեն երկխոսության շրջանակում և պետք է փակվի Եմենի ժողովրդի արտաքին թշնամիների ճանապարհը »:

Անցած չորեքշաբթի օրվանից Արաբիայի ու Էմիրությունների հրահրումներով և ի պաշտպանություն Եմենի նախկին նախագահ Ալի Աբդոլլահ Սալեհի, Եմենի մայրաքաղաք Սանըան Անսարալլահի և Ալի Աբդոլլահ Սալեհի ուժերի միջև բախման ասպարեզ է դարձել:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կիրակի օրը ազդարարեց. «Միլիոնավոր եմենցի երեխաներ, կանայք ու տղամարդիկ հարձակումներն ու այդ երկրի շրջափակումը շարունակվելու պատճառով դիմագրավում են սովի, հիվանդության ու մահվան վտանգը»:

Անտոնիո Գութերեշն ընդգծել է, որ խորապես մտահոգված է Եմենում բախումները սրվելու կապակցությամբ և բոլոր կողմին կոչ է անում դադարեցնել օդային ու ցամաքային հարձակումները: