Ռոհանին և Էրդողանը կարևորել են Պաղեստինի դեմ ուղղված դավադրությանը դիմակայելու հարցը
https://parstoday.ir/hy/news/iran-i77891-Ռոհանին_և_Էրդողանը_կարևորել_են_Պաղեստինի_դեմ_ուղղված_դավադրությանը_դիմակայելու_հարցը
Չորեքշաբթի օրը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Պաղեստինի վերջին իրադարձությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2017 13:17 Asia/Tehran
  • Ռոհանին և Էրդողանը կարևորել են Պաղեստինի դեմ ուղղված դավադրությանը դիմակայելու հարցը

Չորեքշաբթի օրը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Պաղեստինի վերջին իրադարձությունները:

Հեռախոսազրույցի ընթացքում Հասան Ռոհանին անդրադառնալով  Էրդողանի կողմից  առաջարկված Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստի կայացմանն Ստամբուլում, ասել է.-«Իրանը համոզված է, որ ներկա պայմաններում  իսլամական բոլոր երկրները  պետք է միավորվեն  ԱՄՆ-ի այդ անօրինական, ագրեսիվ և վտանգավոր որոշմանը դիմակայելու համար»:

ԻԻՀ նախագահը հստակեցրել է.-«Իրանն աշխարհի բոլոր խաղաղասեր  և իսլամական երկրներին կոչ է անում դիմադրություն ցուցաբերել այդ անօրինական  որոշմանը»:

Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի կողմից ՄԱԿ-ի բոլոր բանաձևերի հանդեպ ցուցաբերած անտարբերությանը, Հասան Ռոհանին  հավելել է.-«Տարածաշրջանում անկայունություն առաջացնելու պատասխանատուն անկասկած Սիոնիստական ռեժիմն է»:

Ընդգծելով, որ Երուսաղեմը Պաղեստինի անքակտելի մասն է կազմում, Ռոհանին նշել է.-«Իսլամական երկրները և մուսուլմանները  պետք է այս դժվարին պայմաններում աջակցեն Երուսաղեմին»:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը  հստակեցրել է.-«ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու հավանականության կապակցությամբ Դոնալդ Թրամփի որոշումը ոտնահարում է մարդու իրավունքները և խախտում Երուսաղեմի վերաբերյալ  ՄԱԿ-ի բոլոր որոշումները »:

Էրդողանը իսլամական բոլոր երկրներին կոչ է արել  դիմակայել ԱՄՆ-ի այդ դավադրությանը: