Դեկտեմբեր 08, 2017 07:40 Asia/Tehran
  • Զարիֆ.  Ոտնահարելով ՀԳՀԾ-ն, ԱՄՆ-ն իրենից անվստահելի պատկեր կներկայացնի աշխարհին

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը «Ռաշա թուդեյ» հեռուստակայանին տված հարցազրույցում կրկին ընդգծել է. «Եթե ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի հանդեպ անհավատարիմ գտնվի, Իրանն էլ չսահմանափակվող այլընտրանքներ ունի, որոնք ԱՄՆ-ին հաճելի չեն լինելու»:

Զարիֆը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որդեգրել է Իրանի դեմ թշնամության ուղին: «ԱՄՆ-ն մինչ այսօր Իրանի հետ գործակցելու համար միջազգային ընդունված որևէ քայլ չի ձեռնարկել». ասել է նա:

Տարածաշրջանի անվտանգության հետ կապված զարգացումների ենթատեքստում անդրադառնալով ծայրահեղական խմբերին հովանավորելու Սաուդյան Արաբիայի պատմական անցյալին, ԻԻՀ ԱԳ նախարարըհավելել է. «Ժամանակն է, որ Սաուդյան Արաբիան ահաբեկչական խմբեր ու բռնապետներ արտադրելու փոխարեն բարօրության ու անդորր հաստատելու մասին խորհի»:

«Բոլոր այն օձերը, որոնց Սաուդյան Արաբիան արտադրել է անցած 40 տարիների ընթացքում, այդ թվում Սադամը, Թալիբներն ու ԻԼԻՊ-ն, ի վերջո խայթել են այդ երկրին»,-նշել է Զարիֆն անդրադառնալով Միջին Արևելքում բռնապետների ու ահաբեկչական խմբերի ճակատագրին:

ԻԻՀ ԱԳ նախարարը Եմենի դեմ Արաբիայի հարձակման կապակցությամբ ընդգծել է. «Եմենի ճգնաժամին վերջ տալու միակ ուղին քաղաքական լուծումներին կառչելն է»:

 

Պիտակ