Դեկտեմբեր 15, 2017 07:30 Asia/Tehran
  • Զարիֆը հակազդեց Իրանի դեմ ԱՄՆ-ի քարոզչական ներկայացմանը

ԻԻՀ ԱԳ նախարարը հինգշաբթի գիշեր հակազդեց ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլիի Իրանի դեմ կազմակերպված քարոզչական ներկայացմանը:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր թուիթերյան էջում հրապարակելով ԱՄՆ նախկին պետքարտուղար Քաոլին Փաուելի և Նիքի Հեյլիի պատկերները գրել է. «Ավելի վաղ ևս մեկ անգամ ՄԱԿ-ում դիտել եմ այս ներկայացումն ու դրա արդյունքները»:

Զարիֆի ակնարկը վերաբերում է 2003 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ում Փաուելի  հայտարարությանը:

Բուշի առաջին շրջանի վարչակազմի պետքարտուղար Քոլին Փաուելը 2003 թվականին մասնակցելով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստին Իրաքում արգելված սպառազինության գոյության մասին մոլորեցնող ու սուտ տեղեկություններ ներկայացրեց և հող նախապատրաստեց այդ երկրի դեմ Վաշինգտոնի ոտնձգության համար: Այդ քայլը հանգեցրեց Իրաքում անկայունության ու տարածաշրջանում ահաբեկչական խմբերի հայտնվելուն:

Նիքի Հեյլին հինգշաբթի գիշեր կանգնելով երկաթի կտորների առջև և հայտարարելով, թե դրանք իրանական հրթիռի մնացորդներն են, քարոզչական նոր ներկայացում բեմադրեց Իրանի դեմ:

 

Պիտակ