Իրանի առաջնորդի խորհրդական.«ԻԻՀ-ը հրթիռ չի տրամադրել Եմենին»
https://parstoday.ir/hy/news/iran-i78903-Իրանի_առաջնորդի_խորհրդական._ԻԻՀ_ը_հրթիռ_չի_տրամադրել_Եմենին
Միջազգային հարցերով Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«ԻԻՀ-ը հրթիռ չի տրամադրել Եմենին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2017 13:18 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդի խորհրդական.«ԻԻՀ-ը հրթիռ չի տրամադրել Եմենին»

Միջազգային հարցերով Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«ԻԻՀ-ը հրթիռ չի տրամադրել Եմենին»:

Կիրակի օրը, հակադարձելով ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլիի՝ Իրանի դեմ կատարած անհիմն հայտարարությունը, Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Այդ անձնավորությունն անտեղյակ է և անհիմն հայտարարություն է կատարում»:

Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու Դոնալդ Թրամփի քայլի մասին Վելայաթին ասել է.«Անտարակույս Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է»:

ՀԳՀԾ-ի արդյունքների մասին Վելայաթին նշել է, որ ամերիկացիները փորձում են ամեն կերպ դեմ գնալ միջազգային այս պայմանագրին:

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«Եվրոպացիները նույնպես դերակատար են ՀԳՀԾ-ի հարցում և պարզ է, որ որոշ եվրոպական երկրներ բաժանել են իրենց դերը»: