Իրանի առաջնորդի խորհրդական.«ԻԻՀ-ը հրթիռ չի տրամադրել Եմենին»
Միջազգային հարցերով Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«ԻԻՀ-ը հրթիռ չի տրամադրել Եմենին»:
Կիրակի օրը, հակադարձելով ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլիի՝ Իրանի դեմ կատարած անհիմն հայտարարությունը, Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Այդ անձնավորությունն անտեղյակ է և անհիմն հայտարարություն է կատարում»:
Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու Դոնալդ Թրամփի քայլի մասին Վելայաթին ասել է.«Անտարակույս Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է»:
ՀԳՀԾ-ի արդյունքների մասին Վելայաթին նշել է, որ ամերիկացիները փորձում են ամեն կերպ դեմ գնալ միջազգային այս պայմանագրին:
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականն ասել է.«Եվրոպացիները նույնպես դերակատար են ՀԳՀԾ-ի հարցում և պարզ է, որ որոշ եվրոպական երկրներ բաժանել են իրենց դերը»: