Իրանը կարևորել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործում ՄԱԿ-ի դերակատարությունը
Դեկտեմբեր 22, 2017 13:45 Asia/Tehran
Արաբա-աֆրիկյան գծով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործում ՄԱԿ-ի դերակատարությունը:
Ուրբաթ օրը Աստանայում Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրայի հետ հանդիպմանը, Հոսեյն Ջաբերի Անսարին լուսաբանել է մասնավորապես հումանիտար հարցերում Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Իրանի քայլերը:
Դի Միստուրան զեկուցել է Ժնևում Սիրիայի կառավարության ու ընդդիմադիրների բանակցությունների 8-րդ փուլի արդյունքների և «Սիրիական-սիրիական» ձևաչափով բանակցությունների շարունակման համար ՄԱԿ-ի ծրագրերի մասին:
Պիտակ