Դեկտեմբեր 24, 2017 07:36 Asia/Tehran
  • Զարիֆը Ս. Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել

ԻԻՀ ԱԳ նախարարը շաբաթ գիշեր շնորհավորեց խաղաղության պատգամաբեր Հիսուս Քրիստոսի ծննդյան և Նոր տարվա տոների կապակցությամբ:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Հրեշտակները Մարիամին ասացին, որ Աստված քեզ ավետիս է տալիս իր Բառով, որի անունը Մարիամի որդի Հիսուս (Քրիստոս) է, որն աշխարհում ու հավիտենականության մեջ փառավորվելու և Աստծո արքայության մերձավորներից է լինելու- «Ալե Օմրան»-ի սուրա 45-րդ այա»:

«Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնին բոլորին խաղաղություն ու ուրախություն եմ մաղթում: Հույսով ենք, որ բոլորը նոր տարվա ընթացքում կողջունեն Հիսուս Քրիստոսի խաղաղության համաշխարհային պատգամը»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Կաթոլիկ և բողոքական եկեղեցին դեկտեմբերի 25-ին նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը:

 

Պիտակ