Վելայաթի. Եմենում Իրանի միջամտության մասին մեղադրանքը նշանակում է հերքել եմենցիների դիմադրությունը
Միջազգային հարցերում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը մերժելով Եմենի հարցով Իրանի դեմ ԱՄՆ-ի անհիմն մեղադրանքներն, ասել է. «Իրանին մեղադրելով ամերիկացիները ցանկանում են հերքել Եմենի ժողովրդի քաջությունը, դիմադրությունն ու անձնուրացությունը»:
Ալի Աքբար Վելայաթին երկուշաբթի օրը Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Եմենի ժողովուրդն անձնուրաց ժողովուրդ է, որ տարիներ, տասնամյակներ ու դարեր դիմադրել է օտարներին ու մինչ այսօր հաջողել է պարտության մատնել սաուդական ռեժիմի ու Էմիրությունների կոալիցիան և այդ պատճառով էլ Եմենի դեմ ոտնձգողներն Իրանին մեղադրելուց բացի այլ ելք չեն գտնում»:
«ԻԻՀ-ն կշարունակի տարածաշրջանում ազատատենչ ու իսլամատենչ ժողովրդական շարժումների հանդեպ իր հովանավորությունը և այդ ճանապարհին մի պահ անգամ չի տատանվի»,-ընդգծել է նա:
Վելայաթին ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների դեսպաններին հյուրընկալելու ԱՄՆ նախագահի քայլն ապարդյուն համարելով, ընդգծել է. «Ամերիկացիներն ԻԻՀ-ի դեմ ուղղված իրենց սադրանքներում երբևէ չեն հաջողել ու չեն հաջողելու»: