Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Եմենի դեմ պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i83911-Իրանի_ԱԳ_նախարարն_ընդգծել_է_Եմենի_դեմ_պատերազմի_դադարեցման_անհրաժեշտությունը
ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է Եմենի դեմ պատերազմի և այդ երկրի ռմբակոծման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2018 13:49 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Եմենի դեմ պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է Եմենի դեմ պատերազմի և այդ երկրի ռմբակոծման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը:

Շաբաթ՝ փետրվարի 10-ին Եմենի Անսարալլահ շարժման խոսնակ ՝ Մոհամմեդ Աբդոլսալամի հետ Թեհրանում ունեցած հանդիպմանը Մոհամմեդ Ջավադ Զարիֆը զգուշացրել է Եմենի ժողովրդի դեմ սաուդական կոալիցիայի ավիահարձակումների պատճառով այդ երկրում տեղի ունեցող աղետի կապակցությամբ: Նախարար Զարիֆը պահանջել է միջազգային հանրության կողմից Եմենի ժողովրդին ցուցաբերվող հումանիտար օգնությունն անհապաղ այդ երկրի ժողովրդին հասցնել:

Անսարալլահի շարժման խոսնակը զեկուցել է այդ երկրում մարդկային ծանր իրավիճակի մասին:

2015 թվականի մարտից սաուդական ռեժիմն ՝ ԱՄՆ-ի աջակցությամբ սկսել է Եմենի դեմ ավիահարձակումները ՝ պաշարելով այդ երկիրը:

Արաբիայի և նրա դաշնակիցների պատերազմական ոճրագործությունների պատճառով, առ այսօր Եմենում զոհվել ու վիրավորվել են տասնյակ հազարավոր մարդիկ, միլիոնավոր ուրիշեր մնացել են անօթևան: