Զարիֆն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի երեկոյան հեռախոսազրույց են ունեցել:
Հեռախոսազրույցի ժամանակ Զարիֆն ու Լավրովը մտքերի փոխանակում են կատարել Իրանի ու Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների, Կասպից ծովի, տարածաշրջանային հարցերի, ինչպես նաև ՄԱԿ-ի ԱԽ-ում Եմենի դեմ սպառազինական պատժամիջոցների երկարաձգման համար Բրիտանիայի առաջարկած բանաձևի վրա վետո դնելու Ռուսաստանի սկզբունքային քայլի շուրջ:
ԵՄ-ն երկուշաբթի օրը գումարված նիստւըմ քննարկեց Եմենի դեմ բանաձևերի երկու նախագծեր:
Առաջին բանաձևը, որի նախագիծը ներկայացվել էր Բրիտանիայի կողմից և նպատակ ուներ Եմեն սպառազինություն առաքելու պատճառաբանությամբ խստացնել Իրանի դեմ ճնշումները, Ռուսաստանի կողմից վետոյի արժանացավ: Բրիտանիան այս նախագիծը մշակել էր ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի օգնությամբ:
Ռուսաստանի կողմից ներկայացված երկրորդ բանաձևը միայն Եմենի դեմ սպառազինական պատժամիջոցների գործադրման ժամկետը երկարացնում էր մինչև 2019 թվականի փետրվար ամիսը, որն ընդունվեց ԱԽ-ի խորհրդի մշտական ու ոչ-մշտական 15 անդամ երկրների կողմ ձայներով: