Եթե եվրոպացիները տատանվեն միջուկային աշխատանքների վերսկսման համար Իրանի իրավունքն ապահովված կլինի. Հեղափոխության առաջնորդ
(last modified Wed, 23 May 2018 20:57:17 GMT )
Մայիս 24, 2018 01:27 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը չորեքշաբթի երեկոյան համակարգի պատասխանատուների ու գործակատարների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԻԻՀ-ի համակարգի ու Իրանի ժողովրդի հետ ԱՄՆ-ի սկզբունքային, խորն ու շարունակական թշնամության, ասաց. «Եթե պատասխանատուներն իրենց պարտականությունները կատարեն, վերջին իրադարձություններում ԱՄՆ-ի պարտությունն անխուսափելի ու անվիճելի կլինի»:

«ԱՄՆ գործող նախագահը չի տարբերվելու իր նախորդների, այդ թվում Բուշի ու Ռեյգանի ճակատագրից և մոռացվելու է պատմության մեջ»,-հավելեց ՆՎ Այաթոլլահ Խամենեին:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծեց. «Միջուկային բանակցությունների սկզբից ԱՄՆ-ի վերաբերմունքն այն կարևոր փորձն է ապացուցում, որ ԻԻՀ-ն չի կարող գործակցել ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնը հավատարիմ չէ իր պարտավորություններին»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին նշեց, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի  դուրս գալը ՄԱԿ-ի թիվ 2231 բանաձևի ոտնահարում էր: Նա հավելեց. «Եվրոպացիներն ԱՄՆ-ի դեմ բանաձև  ներկայացնելով ԱԽ-ին, պիտի բողոքեն ԱՄՆ-ի այդ քայլի դեմ»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը պարզաբանելով եվրոպացիների հետ ՀԳՀԾ-ն շարունակելու անհրաժեշտ պայմաններն, ընդգծեց. «Եվրոպական երեք երկրների ղեկավարները պիտի պարտավորություն ստանձնեն ու խոստանան, որ որևէ դեպքում առաջ չեն քաշելու հրթիռային խնդիրն ու Իրանի տարածաշրջանային ներկայության հարցը»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին հավելեց հավելեց. «Տարածաշրջանում ներկայությունը և ԻԻՀ-ի հանդեպ ժողովուրդների ցուցաբերած հովանավորությունը մեր կարևոր ռազմավարությունն է և որևէ խոհեմ պետություն կամովի չի հրաժարվելու հզորություն ստեղծող նման բաղադրիչներից»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ՀԳՀԾ-ն շարունակելու համար եվրոպացիների կողմից անհրաժեշտ երաշխիքների մասին ընդգծեց. «Եթե ամերիկացիներին հաջողվի խափանել Իրանի նավթի վաճառքը, եվրոպացիները պիտի երաշխավորեն մեզ անհրաժեշտ ծավալով Իրանից նավթի գնումը»:

ԻԻՀ-ի հետ պետական ու մասնավոր առևտրից գոյացած գումարների ստացման ու փոխանցման կապակցությամբ եվրոպական բանկերի երաշխիքներն այս ուղղությամբ ՆՎ Այաթոլլահ Խամենեու մատնանշած կետերից էին:

«Իրանը որևէ վեճ չունի եվրոպական երեք երկրների հետ, սակայն նկատի առնելով եվրոպացիների անցյալը, մենք  նրանց չենք  վստահում ու այդ պատճառով նրանք իրական երաշխիքներ պիտի ներկայացնեն»,-հայտարարեց ՆՎ Այաթոլլահ Խամենեին:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծեց. «Եթե եվրոպացիները մեր պահանջներին պատասխանելու հարցում հապաղեն, միջուկային արձակված աշխատանքների վերականգնման Իրանի իրավունքը վերապահված է լինելու»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պատասխանատուներին նման աշխատանքների հավանական վերսկսման համար պատրաստության կոչ անելով, հավելեց. «Հիմա չենք վերսկսի ուրանի 20 տոկոսանոց հարստացումը, սակայն պիտի պատրաստ լինեք որ եթե անհրաժեշտ լինի ու նկատենք, որ ՀԳՀԾ-ն այլևս օգտավետ չի լինելու, ՀԳՀԾ-ի պատճառով դադարեցված աշխատանքները վեսկսենք»:

 

Պիտակ