Արաղչիի երախտագիտությունը Ալժիրին՝ Անվտանգության խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ Իրանի պահանջին աջակցելու համար
(last modified Fri, 01 Nov 2024 12:52:50 GMT )
Նոյեմբեր 01, 2024 16:22 Asia/Tehran
  • Արաղչիի երախտագիտությունը Ալժիրին՝ Անվտանգության խորհրդի նիստի անցկացման կապակցությամբ Իրանի պահանջին աջակցելու համար

Սահաբ - Ալժիրի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Իրանի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման վերաբերյալ Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու Թեհրանի պահանջին աջակցելու համար:

Իրանի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը կայացել է երկուշաբթի երեկոյան Թեհրանի պահանջով և այս խորհրդի երեք անդամների՝ Ալժիրի, Չինաստանի և Ռուսաստանի աջակցությամբ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս արտակարգ նիստում ՄԱԿ-ում Ալժիրի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամմար բին Ջամեն հայտարարեց. Իսրայելի հարձակումները Իրանի վրա միջազգային խաղաղության խախտում են:

Շաբաթ օրը (26 հոկտեմբերի) առավոտյան Սիոնիստական ​​ռեժիմը լարվածություն առաջացնող քայլի դիմելով, հարձակվել է Թեհրան, Խուզեստան և Իլամ նահանգների ռազմական կենտրոնների վրա, սակայն ԻՐանի ՀՕՊ համակարգը հաջողությամբ դիմակայել է իսրայելական ռեժիմի այս ագրեսիվ գործողությանը։

Ըստ Sahab ցանցի, որը մեջբերում է ԻՌՆԱ-ն, երեկ (հինգշաբթի) Ալժիրի ԱԳ նախարար Ահմեդ Աթաֆի հետ հեռախոսազրույցում Առաղչին շնորհակալություն է հայտնել  Պաղեստինի և Լիբանանի ժողովրդին աջակցելու և Իրանի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի վերջին ագրեսիայի դեմ Ալժիրի ամուր դիրքերի կապակցությամբ:

Այս զրույցի ընթացքում կողմերը համակարծիք են եղել տարածաշրջանում տիրող վտանգավոր իրավիճակի և Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանությունն ու Լիբանան ներխուժումն անհապաղ կասեցնելու համար արդյունավետ ջանքեր գործադրելու անհրաժեշտության շուրջ և ընդգծել են իսլամական երկրների կողմից համակարգված գործողությունների անհրաժեշտությունը, այդ թվում՝ արաբական և իսլամական երկրների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի շրջանակներում։

Պիտակ