Ատոմային էներգիայի կազմակերպությունն ինչքան արագ 190 հազար սուի հասնելու նախադրյալներ ստեղծի. Հեղափոխության մեծարգո առաջնորդ
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը երկուշաբթի երեկոյան ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու վախճանման 29-րդ տարելիցի հանդիսության ժամանակ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը կոչ արեց «ինչքան արագ ՀԳՀԾ-ի շրջանակներում 190 հազար սուի հասնելու համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծի ու պատրաստություն ձեռք բերի»:
Մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն, ՆՎ Այաթոլլահ Խամենեին նկատեց, եվրոպական որոշ պետությունների հայտարարություններից այնպես է հասկացվում, որ նրանք ակնկալում են Իրանի ժողովուրդը թե պատժամիջոցները հանդուրժի, թե հրաժարվի երկրի հստակ կարիքը համարվող միջուկային աշխատանքներից և թե շարունակվեն նույն սահմանափակությունները, բայց նրանք պիտի իմանան, որ նրանց այս երազանքն իրականություն չի դառնալու»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հրթիռային հարցի կապակցությամբ էլ մատնանշելով այն կետը, որ հրթիռային կարողությունը երկրի հզորության կետերից մեկն է և հող է նախապատրաստում երկրի անվտանգության համար, հավելեց. «Պարտադրյալ պատերազմի շրջանում այն պատճառով, որ մենք պաշտպանական զենքեր ու հրթիռային կարողություն չունեինք, սահմանային քաղաքներից սկսած մինչև Թեհրանը հայտնվել էր հրթիռային կրակի տակ, սակայն այսօր շնորհիվ մեր երիտասարդ փորձագետների դրսևորած կամքի տարածաշրջանում հրթիռային առաջին ուժն են դարձել ու թշնամին գիտակցում է, որ եթե մեկ հրթիռ արձակի, տաս հրթիռներով դրա պատասխանը կստանա»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծելով, որ թշնամիները հոգեբանական պատերազմի միջոցով կենտրոնացել են հզորության այդ կետի վրա, հայտարարեց. «Նրանք հոգեբանական պատերազմի օգնությամբ ձգտում են նրան, որ մենք հրաժարվենք մեր հզորության կետից ու ազգային հզորության բաղադրիչներից, որպեսզի օտարները հեշտությամբ տիրապետեն մեր երկրին, մեր ժողովրդին ու մեր ապագա ճակատագրին, սակայն Իրանի ժողովուրդը դիմակայում է նրանց շարժմանը»:
«Այն պայմաններում, երբ Սիոնիստական ռեժիմի դիմաց Պաղեստինի ժողովրդին ու դիմադրության ուժին ցուցաբերվող աջակցությունը և տարածաշրջանի երկրների անկախության ու տարածաշրջանային ամբողջականության պաշտպանությունն ԻԻՀ-ի համար պատիվ է համարվում, թշնամին «տարածաշրջանում Իրանի միջամտություն» անվան ներքո ձգտում է դա մարտահրավեր առաջացնող հարց ներկայացնել»,- հավելեց ՆՎ Այաթոլլահ Խամենեին միջազգային արդարատենչությունը և բռնահարված ժողովուրդներին աջակցությունն ԻԻՀ հզորության կետերից մեկը ներկայացնելով:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասպարեզում ժողովրդի ներկայությունը չափազանց կարևոր բնութագրելով ու անդրադառնալով առաջիկա ուրբաթ օրը կայանալիք Ղոդսի համաշխարհային օրվա միջոցառումներին, ասաց. «Աստծո օրհնությամբ և ժողովրդի շքեղ ներկայության շնորհիվ այս տարվա Ղոդսի համաշխարհային օրը նախորդ տարիներից ավելի հզոր ու շքեղ կերպով կկազմակերպվի»: