Հունիս 23, 2018 19:37 Asia/Tehran
  • Ջոնեյդի. «Իրանը սպասում է ՀԳՀԾ-ի առնչությամբ ԵՄ գործնական քայլերին»

Շաբաթ օրը Նիդերլանդների ԱԳ նախարար՝ Ստեֆ Բլոկի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահի իրավական գծով տեղակալ՝ Լաըյա Ջոնյդին ասել է. «Իրանը սպասում է ՀԳՀԾ-ի շրջանակում իր շահերի ապահովման համար ԵՄ գործնական քայլերին»:

ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ, նշելով, որ Իրանի միջուկային ծրագրերի նպատակները խաղաղ են և ՄԱԳԱՏԷ-ն առ այսօր 11 անգամ հաստատել է Իրանի կողմից հանձնառությունների կատարումը, Ջոնեյդին ավելացրել է.«Հնարավոր չէ միաժամանակ շարունակել պատժամիջոցները և ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի կողմից հանձնառությունների կատարումը»:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, Ջոնեյդին ասել է. «Այդ քայլն աշխարհում հակակշռի տակ է տարել ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը»:

Նիդերլանդների ԱԳ նախարարը հանդիպմանը ցավ է հայտնել միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելու կապակցությամբ և կարևորել է Իրանի միջուկային համաձայնության պահպանումը:

Պիտակ