Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ.«ԱՄՆ-ի չարամիտ քաղաքականությունները կձախողեն Պաղեստինում»
Հաջի ուխտագնացության շեմին, երկուշաբթի առավոտյան, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ընդունել է այդ ուխտագնացության պատասխանատուներին ու կազմակերպիչներին:
Հանդիպման ընթացքում Իսլամական հեղափոխության գերագույն աջաջնորդն ասել է.«Պաղեստինում ԱՄՆ-ի չարամիտ քաղաքականությունները կձախողեն »:
Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով մուսուլմանների դեմ թշնամիների դավադրությանը, հատկապես Պաղեստինի և Եմենի հարցերին, ընդգծել է, որ այժմ ամերիկացիները իրենց դավադրական քաղաքականության անունը դրել են պաղեստինյան «դարի գործարք», բայց Աստծո օգնությամբ այդ գործարքն իրականություն չի դառնա: Նա նշել է, որ պաղեստինյան հարցը մնալու է օրակարգում և Ղոդսը դառնալու է Պաղեստինի մայրաքաղաք:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է, որ պաղեստինցիները կդիմակայեն այս դավադրությանը և մուսուլման ժողովուրդները կաջակցեն Պաղեստինի ժողովրդին: Նա հավելել է.-«Իհարկե, կան որոշ իսլամական կառավարություններ, որոնք չեն հավատում իսլամին: Նրանք իրենց հիմարության և անտեղյակության պատճառով դարձել են ամերիկացիների ծառան: Սակայն Աստծօ օգնությամբ իսլամական ժողովուրդները և Պաղեստինի ժողովուրդը կհաղթեն իրենց թշնամիներին և կտեսնեն այն օրը, երբ կտապալվի Սիոնիստական կեղծ ռեժիմը»:
Անդրադառնալով 2015 թվականին Մասջեդ ալ-Հարամի և Մինայի աղետին և ընդգծելով աղետի զոհերի իրավունքները պահպանելու անհրաժեշտությանը, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հստակեցրել է.-«Այս երկու աղետները երբեք չեն մոռացվի, քանի որ երկու դեպքում էլ ուխտավորների անվտանգության ապահովումը Սաուդյան պետության կառավարության կարևորագույն պարտականությունն էր, որն այդ երկիրի չկատարեց և սաուդցիները մինչ օրս զոհերի արյան գինը չեն վճարել»:
Այաթոլլա Խամենեին, ընդգծել է, որ սուրբ Քաաբան, Մասջիդ ալ-Հարամը և Մասջիդ ալ-Նաբին պատկանում են բոլոր մուսուլմաններին: Նա հավելել է.«Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու հաջի արարողությունը և եթե որևէ կառավարություն փորձի դա անել, ապա կարգելի Աստծո տան ուխտագնացությունը: