Օգոստոս 08, 2018 13:13 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն հավատարիմ չի մնում իր որևէ պարտավորությանը. Ռոհանի

ԻԻՀ նախագահն անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարմանն, ասաց. «Այս տարիներին Վաշինգտոնի կառավարության գործունեությունը եղել է այնպես, որ այսօր ԱՄՆ-ն աշխարհում ճանաչվել է, որպես անվստահելի մի երկիր, որغ չի հարգում իր պարտավորություններից որևէ մեկը»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը Թեհրանում Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Ռի Յոնգ-Հոյի հետ հանդիպման ժամանակ Կորեական թերակղզում խաղաղության ու անվտանգության հաստատումն Իրանի ցանկությունը համարելով, ասաց. «Իրանն ու Հյուսիսային Կորեան միջազգային շատ հարցերում ու նաև միջազգային շրջանակներում ընդհանուր տեսակետներ ունեն և շարունակ աջակցել են միմյանց և ներկա  պայմաններում  ևս միջազգային շրջանակներում պետք է աջակցեն միմյանց»:

Հանդիպման ժամանակ Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Ռի Յոնգ-Հոնն ասաց. «Հյուսիսային Կորեայի ռազմավարական քաղաքականության հիմքում ընկած է ԻԻՀ-ի հետ հարաբերությունների ընդլայնումն ու միահեծանության դիմակայումը»:

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը և Իրանի դեմ պատժամիջոցները միջազգային օրենքների դեմ վերցված քայլ համարեց և կարևորեց երկու երկրի հարաբերությունների ընդլայնումը:

Պիտակ