Մեծարգո առաջնորդի հայեցակետը.«Իսլամական հեղափոխության ապագան լուսավոր է»
Արտերկրում բնակվող մի խումբ մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Իսլամական հեղափոխության ապագայի մասին նրանց մտահոգություններին Իրանի մեծարգո առաջնորդն ասել է.«Մեր թշնամիները մեր դեմ ոչ մի գործ չեն կարող կատարել: Այս խոսքերը փոխանցեք բոլորին»:
Արտասահմանում ակտիվ մշակութային մի խումբ գործիչներ վերջին օրերին հանդիպեցին Իսլամական հեղափոխության առաջնորդին:
այս հանդիպման ժամանակ ներկաներից մեկը փոխանցել է ապագայի հետ կապված արտասահմանում բնակվող իսլամական հեղափոխության սիրահարների մտահոգությունն ու մտավախությունը:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին պատասխանելով այս մտահոգությանն ասաց. «Մեր վիճակի հետ կապված որևէ մտահոգություն թող չունենան: Ոչ-ոք ոչինչ չի կարող կատարել, թող վստահ լինեն, այս կապակցությամբ որևէ կասկած գոյություն չունի, սա փոխանցեք բոլորին»:
Մեծարգո առաջնորդի հզոր դիրքորոշումը այն էլ, երբ ԱՄՆ կառավարությունը գործադրման է հանձնել Իրանի դեմ շրջափակումների առաջին փուլը, հստակ իմաստ և վճռական ուղերձ է հղված՝ ԱՄՆ-ի պետայրերին ու նրանց տարածաշրջանային դաշնակիցներին:
ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո Իրանի տարածաշրջանային քաղաքականությունները փոխելու նպատակով Թրամփի կառավարությունը որդեգրել է Իրանին ճնշման տակ դնելու և ի վերջո Իրանի ներքին դժգոհությունները ավելացնելու քաղաքականությունը, որ գուցե իրականություն դառնա նրանց քառասնամյա երազանքը:
Սիոնիստական ռեժիմի ու արաբական որոշ պետությունների այդ թվում Սաուդյան Արաբիայի աջակցությամբ Թրամփի նպատակն է՝ վերջ տալ Իրանի հրթիռային ծրագրին ու տարածաշրջանում այս երկրի ազդեցիկ ներկայությանը և ի վերջո ճնշումների ավելացմամբ զրոյացնել Իրանի նավթի վաճառքը: Այս թշնամական քաղաքականությունը վկայում է պատմական թշնամանքի մասին մի երկրի դեմ, որի անցյալը, ներկան ու ապագան չի մեկնաբանվում զոռբաներին կախվածությամբ: Թրամփի կառավարությունը այդ երկրի նախկին կառավարությունների նման ձգտում է իր ճանապարհից վերցնել իսլամական հեղափոխությունն ու իսլամական հանրապետության համակարգը: Իսլամական հեղափոխության քառասնամյա փորձը ապացուցել է, որ այս հեղափոխության կայունությունը, շարժունությունը ժողովրդական է և արժեքային ու իր ինքնությունն ունի:
Հունիսի 21-ին, Իրանի դեսպանների, գործակատարների ու ԱԳ նախարարության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով Իրանի դեմ ԱՄՆ-ի խոր թշնամությունը մեծարգո Այաթոլլահ Խամենեյին շեշտել է.«Ամերիկացիները ձգտում են հասնել նախքան հեղափոխությունը Իրանում ունեցած իրենց դիրքերին ու դրանից պակաս ձեռքբերմամբ չեն հագենալու»:
Այս հանդիպման ընթացքում «Իրանի միջուկային կարողության, ուրանի հարստացման ու տարածաշրջանում Իրանի ներկայության» հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի ընդդիմությունը մեծարգո առաջնորդը համարել է ԱՄՆ-ի խոր թշնամության արդյունքը: Ն.Վ. Այաթոլլահ Խամենեյին հավելել է. «Տարածաշրջանային ներկայությունը Իրանի հզորության ու անվտանգության բաղադրիչներն են և երկրի ռազմավարական հետևանքներն են համարվում: Այդ պատճառով էլ թշնամիները դեմ են դրա հետ»:
ԻԻՀ-ն արևմտյան Ասիայի ռազմավարական տարածաշրջանի հզոր երկրներից է, որ ԱՄՆ-ի կամքից անկախ ներգործում է տարածաշրջանային հավասարությունների վրա: Այս խնդիրը ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից ճնշումների ավելացման պատճառ է դարձել: Քանի որ Իրանի կառավարության ու ժողովրդի միջև գոյություն ունեն ամուր կապեր, այդ ճնշումները ապագայի համար սպառնալիք չեն համարվում: Ներկա ճնշումների համեմատությամբ առավել ծանր պահերին Իրանի ժողովրդի դիմադրության փորձը Իրանի դեմ առճակատման հարցում պարտության է մատնելու ԱՄՆ-ի պետայրերին: Այս կապակցությամբ վերջերս «Իրան Դեյլի» պարբերականին տված հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Անցած 40 տարիների ընթացքում Իրանը շատ ավելի դժվար ժամանակներ է ապրել: Մեր երկիրը թիկունքում է թողել ութամյա պատերազմը: Սակայն այն ինչ պատճառ է դարձել հաջողությամբ հաղթահարել այս ամենը, այս ճնշումների դեմ ժողովրդի դիմադրությունն է եղել»: