Իրանի առաջնորդի խորհրդական.«Իրանի հրթիռային կարողությունը բանակցության ենթակա չէ»
https://parstoday.ir/hy/news/iran-i97910-Իրանի_առաջնորդի_խորհրդական._Իրանի_հրթիռային_կարողությունը_բանակցության_ենթակա_չէ
Ռազմական արդյունաբերության հարցերով Իրանի գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդականն ասել է.«Իրանի հրթիռային կարողությունը բանակցության ենթակա չէ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2018 14:56 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդի խորհրդական.«Իրանի հրթիռային կարողությունը բանակցության ենթակա չէ»

Ռազմական արդյունաբերության հարցերով Իրանի գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդականն ասել է.«Իրանի հրթիռային կարողությունը բանակցության ենթակա չէ»:

«Ռոսիա Ալ-Յոմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանն ասել է.«Իրանի հրթիռային կարողությունը ազգային վստահության, անկախության ու պատվի հարց է և հնարավոր չէ դրա շուրջ բանակցել»:

Նշելով, որ ԱՄՆ-ը, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան տարածաշրջանում մեծ դավադրություն են իրականացնում, գեներալ Դեհղանը հավաստիացրել է, թե այդ երկրներն անկարող են Իրանի հետ ուղղակի պատերազմի մեջ մտնել:

Եմենի մասին Իրանի գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդականն ասել է.«Եմենի ժողովուրդն իրավազրկված է, և եթե եմենցիները ցանկանան, Իրանը կօգնի նրանց»:

Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակի մասին, գեներալ Դեհղանն ասել է.«Ահաբեկիչներին չպետք է ազատություն տալ: Այլ պետք է ընդդիմանալ ու ոչնչացնել նրանց»:

Իրանի պաշտպանության նախկին նախարարը նշել է, որ Սիրիայի կառավարությունը ԱՄՆ-ից չի խնդրել ռազմական ներկայություն ունենալ այդ երկրում և ԱՄՆ-ը պետք է շուտափույթ դուրս գա Սիրիայից: