Ղարիբաբադի. ՀԳՀԾ-ի շարունակումը պահանջում է Իրանի շահերի գործնական կիրառման երաշխիք
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանը նշել է, որ բոլոր կողմերի պարտավորությունների լիարժեք իրականացումը հանդիսանում է ՀԳՀԾ-ի շարունակման համար հիմնարար հիմք:
Ղարիբաբադին հստակեցրել է, որ մնացած անդամները գործնական քայլերով պետք է ապահովեն Իրանի շահերը ՀԳՀԾ-ի շրջանակում:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Քազեմ Ղարիբաբադին ՄԱԳԱՏԷ-ի խորհրդի նիստում նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի վերջերս հրապարակած զեկույցում 12-րդ անգամ հաստատվել է Իրանի հավատարմությունը միջուկային գործարքին, հավելել է.-«Իրանը շարունակում է համագործակցել Գործակալության հետ արդյունավետ և բարեխիղճ ձևով, սակայն Իրանի շահերը լիարժեք և ըստ ՀԳՀԾ-ի չեն ապահովվել»:
Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչը, ԱՄՆ-ի միջուկային գործարքից անօրինական դուրս գալը և Իրանի նկատմամբ պատժամիջոցների միակողմանի վերահաստատումը համարել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թիվ 2231 բանաձի հիմնարար խախտում և միջազգային հանրության տեսակետների ոտնահարում :
Վիեննայում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Միացյալ Նահանգները շարունակի իր անօրինական և միակողմանի գործողությունները և դադարեցնի միջազգային իրավունքի խախտման սովորությունը: