Ղարիբաբադի. ՀԳՀԾ-ի շարունակումը պահանջում է Իրանի շահերի գործնական կիրառման երաշխիք
https://parstoday.ir/hy/news/iran-i98042-Ղարիբաբադի._ՀԳՀԾ_ի_շարունակումը_պահանջում_է_Իրանի_շահերի_գործնական_կիրառման_երաշխիք
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանը նշել է, որ բոլոր կողմերի պարտավորությունների լիարժեք իրականացումը հանդիսանում է ՀԳՀԾ-ի շարունակման համար հիմնարար հիմք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2018 13:09 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. ՀԳՀԾ-ի շարունակումը պահանջում է Իրանի շահերի գործնական կիրառման երաշխիք

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանը նշել է, որ բոլոր կողմերի պարտավորությունների լիարժեք իրականացումը հանդիսանում է ՀԳՀԾ-ի շարունակման համար հիմնարար հիմք:

Ղարիբաբադին հստակեցրել է, որ մնացած անդամները գործնական քայլերով պետք է ապահովեն Իրանի շահերը ՀԳՀԾ-ի շրջանակում:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Քազեմ Ղարիբաբադին ՄԱԳԱՏԷ-ի խորհրդի նիստում նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի վերջերս հրապարակած զեկույցում 12-րդ անգամ հաստատվել է Իրանի  հավատարմությունը միջուկային գործարքին, հավելել է.-«Իրանը շարունակում է համագործակցել Գործակալության հետ արդյունավետ և բարեխիղճ ձևով, սակայն Իրանի շահերը լիարժեք և ըստ ՀԳՀԾ-ի չեն ապահովվել»:

Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչը, ԱՄՆ-ի միջուկային գործարքից անօրինական դուրս գալը և Իրանի նկատմամբ պատժամիջոցների միակողմանի վերահաստատումը համարել է ՄԱԿ-ի  Անվտանգության Խորհրդի  թիվ 2231 բանաձի հիմնարար խախտում և միջազգային հանրության տեսակետների ոտնահարում :

Վիեննայում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Միացյալ Նահանգները շարունակի իր անօրինական և միակողմանի գործողությունները և դադարեցնի միջազգային իրավունքի խախտման սովորությունը: