Հոկտեմբեր 22, 2018 11:46 Asia/Tehran
  • Ահաբեկչության ու ծայրահեղության դեմ պայքարի ոլորտում ընդլայնվում են Իրան-Ֆրանսիա համագործակցությունները

Իրանի ու Ֆրանսիայի պաշտոնատարները կարևորել են ահաբեկչության ու ծայրահեղության դեմ պայքարի ոլորտում երկու երկրի հարաբերությունների ընդլայնումը:

Կիրակի օրը, Ֆրանսիայի Սենատում Իրան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար՝ Ֆիլիպ Բոնեկարերի և Ֆրանսիայի ազգային ժողովում Իրանի հետ բարեկամական խմբի ղեկավար՝ Դելֆին Օի հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ՝ Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն ասել է.«Որպես ահաբեկչության զոհ երկրներ՝ Իրանի ու Ֆրանսիայի համագործակցությունը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի ու Եվրոպայի անվտանգության ու խաղաղության ապահովման ուղղությամբ»:

Ֆալահաթփիշեն նշել է, որ ԻԻՀ-ը միշտ էլ կարևորել է Սիրիայում ու Եմենում տիրող ճգնաժամի քաղաքական ճանապարհով կարգավորումը:

Քննադատելով Ֆրանսիայում Մոնաֆեղին ահաբեկչակա խմբավորման անդամների ներկայությունը, Ֆալահաթփիշեն ֆրանսիացի պաշտոնատարներից խնդրել է վերանայել ահաբեկչական այդ խմբավորմանըհովանավորելու հարցը:

Հանդիպման ժամանակ, Ֆիլիպ Բոնեկարերը բարձր է գնահատել Իրանի ջանքերն ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ և նշել, որ երկու երկիրը պետք է ավելի մեծ համագործակցություն ունենան տարածաշրջանային ճգնաժամերի, այդ թվում Եմենում ու Սիրիայում տիրող ճգնաժամի նվազեցման ուղղությամբ:

Դելֆին Օն ևս ասել է.«Իրանի ու Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցությամբ մեծանալու է տարբեր ոլորտներում կողմերի դիրքորոշումների հանդեպ փոխըմբռնումը»:

Պիտակ