-
Իրանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանոնադրության հատուկ կոմիտեի փոխնախագահ
Փետրվար 20, 2026 08:50Իրանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանոնադրության հատուկ կոմիտեի փոխնախագահի և կառույցի նախագահության անդամ, ինչն ամրապնդել է երկրի ակտիվ դիրքը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների պաշտպանության գործում։
-
«Ֆաթհ». Ծովային մարտերում Իրանի հրթիռային զսպման նոր հնարավորությունը
Փետրվար 20, 2026 07:46«Ֆաթհ» հրթիռների նախագծման գործընթացը և հիպերձայնային «Ֆաթհ» հրթիռի ներկայացումը վկայում է, որ Իրանը օրակարգում է դրել հեռավոր նավերը թիրախավորելու և պաշտպանական համակարգերը շրջանցելու կարողությունը՝ հենվելով տեղական տեխնոլոգիաների վրա։
-
Իրանի և Ռուսաստանի մաքսային պատվիրակությունները քննարկել են երկկողմ առևտրի խթանման ուղիները
Փետրվար 19, 2026 13:50Իրանի և Ռուսաստանի մաքսային պատվիրակությունները Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են կրթական համագործակցությունը զարգացնելու և մաքսային ընթացակարգերի ու վերահսկողության հոսքը հեշտացնելու ուղիները։
-
Մոսկվա. Մենք կշարունակենք պաշտպանել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի զարգացումը
Փետրվար 19, 2026 13:04Ռուսաստանի փոխարտգործնախարարն ասել է. «Մոսկվան միշտ վճռականորեն պաշտպանել է խաղաղ միջուկային տեխնոլոգիաներ զարգացնելու Իրանի ժողովրդի իրավունքը և կշարունակի դա անել»։
-
Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի գործընկերոջ հետ
Փետրվար 19, 2026 12:16ISNA-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է երկկողմ հարաբերությունները և իր սաուդյան գործընկերոջը տեղեկացրել Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների հետ կապված զարգացումների մասին։
-
«Սեսին» գիրքը բացահայտում է Իրանի դրոշի պատմությունը
Փետրվար 19, 2026 06:36Թեհրանում կայացել է Իրանի դրոշի և ազգային ինքնության պատմության մասին «Սեսին» գրքի շնորհանդեսը։
-
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի հետ
Փետրվար 19, 2026 06:03ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին և ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցում քննարկել են ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների վերջին զարգացումները և ընդգծել ապագա բանակցությունների համար համաձայնեցված շրջանակ մշակելու կարևորությունը։
-
Նոել Միասնյան․ Փոքրամասնությունների իրավունքների ճշգրիտ կիրառումը վկայում է արդարության վրա հիմնված սկզբունքների նկատմամբ ԻԻՀ համակարգի հավատարմության մասին
Փետրվար 18, 2026 14:40Սպահանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի ատենապետը այս երկրում հայ համայնքի վիճակը որակել է ցանկալի և հիմնված կրոնների պատմական համակեցության վրա, և նշել է, որ վերջին տարիներին ամրապնդվել է Իրանի Իսլամական Հանրապետության դատական համակարգի հետ կառուցողական փոխգործակցությունը։
-
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի ելույթը լայն արձագանք է գտել աշխարհի տարբեր լրատվամիջոցներում
Փետրվար 18, 2026 12:59Երեքշաբթի օրը Արևելյան Ատրպատականի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթը լայն արձագանք է գտել միջազգային լրատվամիջոցներում։ Վերլուծությունների առանցքում են եղել Իրանի ռազմական նախազգուշացումը և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքի շեշտադրումը։
-
Իրանի ռազմական հզորությունը. ԻՀՊԿ հրթիռները թիրախներ են խոցել Հորմուզի նեղուցում
Փետրվար 18, 2026 12:15Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում զորավարժությունների շրջանակում հաջողությամբ հրթիռներ են արձակել: «ISNA» գործակալության փոխանցմամբ՝ երկրի ներքին և առափնյա տարածքներից, ինչպես նաև Պարսից ծոցի իրանական կղզիներից արձակված հրթիռները դիպուկ խոցել են նախանշված թիրախները: