-
Պարսից ծոցում մեկնարկել են Ֆարզադ B գազային հանքավայրի շահագործման աշխատանքները
Փետրվար 18, 2026 06:25Պարսից ծոցում մեկնարկել են Իրանի ամենաբարդ համատեղ հանքավայրերից մեկի՝ Ֆարզադ B գազային հանքավայրի հորդատման աշխատանքները։
-
Իմամ Խամենեին արձագանքել է Թրամփի սպառնալիքներին. Ամերիկյան ավիակրից ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է այդ ավիակիրն ուղարկել ծովի հատակը
Փետրվար 17, 2026 13:10Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդն արձագանքելով ԱՄՆ նախագահի վերջին սպառնալիքներին և տարածաշրջան ավիակիր ուղարկելուն ընդգծել է․-«Իհարկե ավիակիրը վտանգավոր սարք է, բայց ավիակրից ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է այդ ավիակիրն ուղարկել ծովի հատակը»:
-
ԱՄՆ-ի հետ բանակցություններն ընթանում են Իրանի գերագույն առաջնորդի հավանությամբ. Փեզեշքիան
Փետրվար 17, 2026 15:52Թեհրանի և Վաշինգտոնի բանակցություններն ընթանում են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի լիակատար հավանության և համակարգման ներքո։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
-
ԱՄՆ-ի հետ մի շարք հարցերի շուրջ հաջողվել է սկզբունքային համաձայնության հասել. Իրանի ԱԳՆ
Փետրվար 17, 2026 14:34Ժնևում Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև երեքշաբթի անցկացված հանդիպումից հետո, Իրանի բանակցային թիմը գլխավորող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ կողմերը մի շարք հարցերի շուրջ համաձայնության են եկել։
-
Թախտ Ռավանչի. Մենք չենք վստահում Ամերիկային, Իրանի պատրաստակամությունն ու զգոնությունը շարունակվում են
Փետրվար 17, 2026 13:47Իրանի փոխարտգործնախարարը, ընդգծելով անցյալում Ամերիկայի պարտավորությունների խախտումները, ասել է, որ այս երկրին չպետք է վստահել, և որ պատմական փորձը ցույց է տվել, որ Իրանը չպետք է նույն գետը երկու անգամ մտնի։
-
Իրանում մեկ տարվա ընթացքում մոտ 10 միլիարդ դոլարի արտասահմանյան ներդրումների ներգրավումը
Փետրվար 17, 2026 13:46Իրանի ներդրումային և տնտեսական ու տեխնիկական օգնության կազմակերպության ղեկավարը հայտնել է անցյալ մեկ տարվա ընթացքում գրեթե 10 միլիարդ դոլարի արտասահմանյան ներդրումների ներգրավման մասին և այս թիվը բնութագրել է որպես ներդրողների կողմից երկրի տնտեսական կարողությունների նկատմամբ շարունակական վստահության նշան։
-
Արտասահմանյան լրատվամիջոցները կենտրոնացել են Իրանի վրա. ի՞նչ են ասում վիճակագրական տվյալները
Փետրվար 17, 2026 13:43Սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման վերաբերյալ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ արտասահմանյան պարսկալեզու լրատվամիջոցները զգալիորեն կենտրոնացել են Իրանի վրա։ Կենտրոնացում, որը բովանդակության արտադրության ծավալի առումով գնահատվում է ժողովրդագրական և մեդիա օրինաչափությունների շրջանակից դուրս, և Իրանը դարձրել է այդ լրատվամիջոցների հիմնական թեմաներից մեկը։
-
Մեկնաբանություն-Իրանի հզորությունը Պարսից ծոցի կապույտ ջրերում. ԻՀՊԿ-ի հրթիռային ուժի ցուցադրումը իրանական կղզիներում
Փետրվար 17, 2026 13:20Երկուշաբթի փետրվարի 16-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային զորավարժությունները հաջողությամբ անցկացվեցին Պարսից ծոցի իրանական կղզիներում՝ մասնագիտացված վարժանքների իրականացմամբ ու ժամանակակից սարքավորումների ու զենքերի օգտագործմամբ:
-
ԻՀՊԿ ՌՈՒ զորավարժությունները խորհրդանշում են Իրանի պաշտպանական և ռազմավարական ուժը Պարսից ծոցում
Փետրվար 17, 2026 07:37Pars Today - ԻՀՊԿ ռազմածովային զորավարժությունների առաջին փուլն անցկացվել է Պարսից ծոցի իրանական կղզիներում։
-
Թեհրանի գերազանց դիրքը Ժնևի բանակցություններում. Պատժամիջոցների վերացումը միջուկային բանակցությունների առանցքում է
Փետրվար 17, 2026 06:47Pars Today - Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների նոր փուլում, Թեհրանն ասպարեզ է իջել պատժամիջոցների վերացման, ուրանի հարստացման իրավունքի պահպանման և ռազմավարական համբերության կառչելու հստակ օրակարգով և ժամանակի նախաձեռնությունն ու բանակցությունների շրջանակն իր վերահսկողության տակ առնելով, ամերիկյան կողմին ընտրության առջև է կանգնեցրել հավասարակշռված համաձայնագրի կամ փակուղու շարունակման միջև: