Մարտ 25, 2024 18:29 Asia/Tehran

Գազայի հատվածում պաղեստինցիների ցեղասպանությունը շարունակելով, Սիոնիստական ​​ռեժիմը ուժեղացրել է Գազայի կենտրոնում գտնվող Դեյր ալ-Բալահ շրջանի ռմբակոծությունը՝ սպանելով ևս 22 խաղաղ բնակիչների։

Գազայի հատվածում ծայրահեղ ծանր վիճակ է տիրում շուրջ վեց ամիս դեղորայքի, բուժհաստատությունների և բուժանձնակազմի, սննդի, խմելու ջրի, և վառելիքի սակավության, ինչպես նաև անօթևանության, սեռական ոտնձգությունների և կամայական ձերբակալությունների պատճառով։ Այժմ այս ճնշված ժողովրդի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու համար Իսրայելը փորձում է բարդացնել իրավիճակը Գազայի բնակիչների համար՝ ուժեղացնելով ռմբակոծությունները, գրավելով ու պաշարելով մնացած հիվանդանոցները և կանխելով նոր հիվանդների ու վիրավորների մուտքը հիվանդանոցներ։

«Ալ Ջազիրա»-ն հայտնել է Դեյր ալ-Բալահի շրջանի ռմբակոծության հետևանքով զոհված 22 պաղեստինցիներից բացի, Գազայի հարավում Խան Յունիս քաղաքի հյուսիսում գտնվող Համադ բնակավայրի ռմբակոծության ժամանակ ևս վեց պաղեստինցիներ են զոհվել։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը երեկ հայտարարել է, որ Գազայի բնակիչների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի 170 օր շարունակվող հարձակումների հետևանքով պաղեստինցի նահատակների թիվը հասել է 32226-ի, և այս ընթացքում վիրավորվել է 74518 պաղեստինցի։