Մարտ 29, 2024 18:11 Asia/Tehran
  • Երկու հազար հոգեբաններ պահանջել են Իսրայելին հեռացնելԿանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովից

Ամբողջ աշխարհից ավելի քան երկու հազար հոգեբաններ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Կանանց իրավունքների հանձնաժողովի քարտուղարին ուղղված նամակում պահանջել են Իսրայելին հեռացնել Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովից։

Նամակում այս հոգեբանները մեծ մտահոգություն են հայտնել Գազայում կանանց և երեխաների հոգեկան առողջության նկատմամբ միջազգային կազմակերպությունների անտարբերության վերաբերյալ և դատապարտել են Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի բարբարոսական հանցագործությունները:

Պաղեստինցի կանայք և երեխաները իսրայելական հանցագործությունների հիմնական զոհերն են

Նամակում հոգեբանները նշել են թե ինչպե՞ս է ստացվում, որ Սիոնիստական ​​ռեժիմը այս ահավոր ոտնձգություններով դեռևս այս հանձնաժողովի անդամ է և ավելի քան 25 հազար անմեղ կանանց ու երեխաների արյունով շաղախված ձեռքերով խոսում է կանանց ու երեխաների իրավունքների մասին։ Պնդում է կանանց իրավունքները, մինչդեռ Գազայի պատերազմի ժամանակ զոհվածների մոտ 70%-ը անմեղ կանայք և երեխաներ են: Մի՞թե միջազգային կազմակերպություն հանդիսացող ՄԱԿ-ի աչքերն ու ականջները փակ են այս սարսափելի հանցագործության առաջ: 

Գազայում Իսրայելի վերջին ագրեսիայի նահատակների թվում 25 հազար կանայք և երեխաներ են

Աշխարհի հոգեբանները նախազգուշացրել են Իսրայելի հանցագործությունների անտեսման հետևանքների, այդ թվում ՄԱԿ-ի հեղինակազրկման մասին և պահանջել են որքան հնարավոր է շուտ ՄԱԿ-ի բոլոր հիմնադրամներից վտարել Իսրայելի նողկալի ու կեղծ ռեժիմին, նար հեռացնել Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովից և Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայից։

Ըստ վերջին տեղեկությունների՝ Գազայի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 32 հազար պաղեստինցի, վիրավորվել ավելի քան 74 հազարը։

Իսրայելի ռեժիմի ստեղծման հիմքը դրվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծի հիման վրա՝ տարբեր երկրներից պաղեստինյան երկիր հրեաների ներգաղթի միջոցով, իսկ 1948 թվականին հայտարարվել է դրա հիմնադրման մասին։

Այդ ժամանակվանից ի վեր տարբեր զանգվածային սպանությունների ծրագրեր են իրականացվել՝ պաղեստինցիներին ցեղասպանության ենթարկելու և նրանց ողջ հողը տիրանալու համար: