Ապրիլ 25, 2024 16:55 Asia/Tehran
  • Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դադարեցման վերաբերյալ Իրանի շեշտադրումը

Իրանի ԱԳՆ խոսնակը ընդգծել է Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դադարեցումը՝ ասելով, որ աշխարհի հասարակական կարծիքը վճռական է դադարեցնել Գազայի հատվածում ռազմական հանցագործությունները։

Ամերիկայի ջանքերը՝ օգնելու Իսրայելին դուրս գալ Գազայի պատերազմի ճահիճից, որն արդեն տևում է 7 ամիս՝ Թել Ավիվի համար առանց որևէ արդյունքի, արժանացել են այս երկրի հասարակական կարծիքի քննադատությանը, և այս օրերին ամերիկացի ուսանողներն ոտքի են կանագնել աջակելու Գազայի ճնշված ու հզոր ժողովրդին։

Ամերիկայում ուսանողական բողոքի ցույցերը՝ ի պաշտպանություն Գազայի հատվածի ժողովրդի՝ իսրայելական պատերազմը դադարեցնելու համար, հասել են Հարվարդի, Տեխասի, Բրաունի և Հարավային Կալիֆորնիայի համալսարաններ, իսկ Տեխասի և Կալիֆորնիայի համալսարաններում  բախումներ են տեղի ունեցել ուսանողների և ոստիկանության միջև:

Արձագանքելով Պաղեստինին աջակցելու պատճառով այս երկրի ոստիկանության կողմից ամերիկացի ուսանողներին ճնշելուն, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին «X» սոցիալական ցանցում գրել է, որ չնայած Իսրայելի հանցավոր ու կեղծի ռեժիմի պաշտոնյաների ու նրանց աջակիցների ցանկություններին, աշխարհի հասարակական կարծիքը արթնացել է և վճռական է դադարեցնել ռազմական հանցագործությունները Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին, և հանցագործներին հանձնել իրավասու միջազգային դատարաններին և արդարադատություն իրականացնել նրանց նկատմամբ:

 

Պիտակ