Հունիս 14, 2024 11:26 Asia/Tehran
  • Ցավակցություն Իմամ Մուհամմադ Բաղերի նահատակության տարելիցի կապակցությամբ

Իսլամական Իրանը սգում է աշխարհի շիաների հինգերորդ առաջնորդ՝ Իմամ Մոհամմադ Բաղերի նահատակության տարելիցը:

Այսօր շիաների հինգերորդ իմամ Մուհամմադ Բաղերի նահատակության տարելիցն է։

Շիաների հինգերորդ իմամին անվանում էին Բաղեր ալ-Օլում կամ գիտելիք բաշխող: Իր մեծարգո հոր՝ իմամ Զեյն ալ-Աբեդինի   նահատակությունից 19 տարի 10 ամիս անց, նա ստանձնեց իմամի պաշտոնը։

Իր իմամության շրջանում Մուհամմադ Բաղերը տարածում էր իսլամական մշակույթը, կրթում ուսանողներին, առաջնորդում իր հետևորդներին և ժողովրդին։ Նա շարունակեց իր մեծարգո նախահայր Մարգարե Մուհամադի ավանդույթները ժողովրդի մեջ տարածելու գործը և փորձեց  բռնատեր իշխանություններին ճիշտ ուղի ցույց տալ։

Աշխարհի շիաների հինգերորդ իմամը թունավորվեց Օմայյան խալիֆաներից Հիշամ բեն Աբդուլ Մալիքի հրամանով և մահացավ Մեդինայում, 57 տարեկան հասակում։

ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը ցավակցում է աշխարհի մուսուլմաններին Իմամ Մուհամմադ Բաղերի  նահատակության տարելիցի կապակցությամբ։

 

Պիտակ