Իրանում մեկնարկել է Ղուրանի աշխարհի ամենամեծ հավաքը
(last modified 2024-09-13T07:26:54+00:00 )
Սեպտեմբեր 13, 2024 10:56 Asia/Tehran
  • Իրանում մեկնարկել է Ղուրանի աշխարհի ամենամեծ հավաքը

Իրանի Մաշհադ քաղաքում մեկնարկել է իսլամ աշխարհի՝ Ղուրանին նվիրված ամենամեծ ժողովը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իսլամական աշխարհում Ղուրանի ամենամեծ հավաքը մեկնարկել է հինգշաբթի երեկոյան՝ իսլամի մեծ մարգարեի սրբավայրի բակում, աղոթքից  հետո:

Հավաքի բացման արարողության ժամանակ ՀԱՄԱՍ-ի անդամը մասնակիցներին փոխանցել է շարժման մարտիկների ողջույնները, այնուհետև ներկաները ողջունել են պաղեստինցի մարտիկներին, վանկարկելով «Մահ Իսրայելին» և «Համերաշխություն  Գազայի հետ» կարգախոսները։

ՀԱՄԱՍ շարժման գերիների հարցերով պատասխանատու Շեյխ Թալալ Աբդուլ Ռահման Շարիմն ասել է. «Սիոնիստները տարիներ շարունակ գրավել են Երուսաղեմը, որպեսզի ամբողջ աշխարհին ասեն, որ իսլամի մարգարեի անունը և իսլամ կրոնը չեն մնա, բայց մենք ոտքի ենք կանգնում և ասում նրանց, որ իսլամի մարգարեն մեզ այնպես է դաստիարակել, որ մաքրենք երկիրը սիոնիստների գոյությունից»:

 

 

Պիտակ