Սուրբ է այն տեղը, որտեղ կանգնած ես. Գարեգին 2–րդն ընթերցում է Մատթեոսի ավետարանից
(last modified 2024-09-29T11:34:16+00:00 )
Սեպտեմբեր 29, 2024 15:04 Asia/Tehran
  • Սուրբ է այն տեղը, որտեղ կանգնած ես. Գարեգին 2–րդն ընթերցում է Մատթեոսի ավետարանից

Էջմիածնի Մայր տաճարում շարունակվող վերաօծման արարողության ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն օրհնեց Սուրբ սեղանը:

Ապա Վեհափառը սուրբ մյուռոնաթափ աղավնու միջոցով օծեց Ավագ սեղանը՝ չորս անկյուններով։

Ավագ սեղանի օծման արարողությունը Գարեգին Երկրորդն ավարտեց Մատթեոսի ավետարանի մի հատվածի ընթերցանությամբ։ «Երկիրը սուրբ է, սուրբ է այն տեղը, որտեղ կանգնած ես»,– մեջբերեց Վեհափառն ու հավելեց՝ այս սրբավայրում է մշտավառ պահվել տեսլականը մեր անկախ պետականության վերակերտման։

Սուրբ պատարագի արարողության ժամանակ հրավիրյալների առաջին շարքում են ՀՀ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը և բաձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Մյուռոնօրհնեքն էր։

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Մայր տաճարի Նավակատիքը` դռնբացեքը, նաև օծվել են եկեղեցու սյուները։

 

Պիտակ