Մամուլի տեսություն 30-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100059-Մամուլի_տեսություն_30_10_2018
Ամերիկացի երկու հայտնի քաղաքական դեմքերի՝ Ջոն Բոլթոնի և Ռուդի Ջուլիանիի վերջին այցերը Հայաստան և Երևանում Հայաստանի պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ Բոլթոնի քննարկած հարցերը վկայում են, որ Թրամփի վարչակազմը տարածաշրջանում որոշակի նպատակներ է հետապնդում և ձգտում է իրագործել նոր քաղաքականություն, ընդհուպ մինչև Երևանին ճնշման ենթարկելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2018 07:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30-10-2018

Ամերիկացի երկու հայտնի քաղաքական դեմքերի՝ Ջոն Բոլթոնի և Ռուդի Ջուլիանիի վերջին այցերը Հայաստան և Երևանում Հայաստանի պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ Բոլթոնի քննարկած հարցերը վկայում են, որ Թրամփի վարչակազմը տարածաշրջանում որոշակի նպատակներ է հետապնդում և ձգտում է իրագործել նոր քաղաքականություն, ընդհուպ մինչև Երևանին ճնշման ենթարկելը:

ԻՌՆԱ

Հայաստանում ԱՄՆ-ի հետապնդած յուրահատուկ նպատակները

 

Ամերիկացի երկու հայտնի քաղաքական դեմքերի՝ Ջոն Բոլթոնի և Ռուդի Ջուլիանիի վերջին այցերը Հայաստան և Երևանում Հայաստանի պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ Բոլթոնի քննարկած հարցերը վկայում են, որ Թրամփի վարչակազմը տարածաշրջանում որոշակի նպատակներ է հետապնդում և ձգտում է իրագործել նոր քաղաքականություն, ընդհուպ մինչև Երևանին ճնշման ենթարկելը:

Միջազգային հարցերի փորձագետ Աթհար Ինանլուն գրում է.

«ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը օրերս Երևանում հանդիպում ու զրույց ունեցավ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատարների, այդ թվում վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանի հետ: Դա ի տես այն բանի, որ նախօրեին Հայաստանում էր Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին, ով մասնակցեց Եվրասիական թեմայով նիստին:

Ավելի վաղ Երևան են այցելել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ինչը վկայում է արևմտյան երկրների համար Կովկասի տարածաշրջանում գտնվող այս հանրապետության նշանակության մասին:

Հայաստան կատարած այցի ժամանակ Ջոն Բոլթոնն առաջ քաշեց այդ երկրին ամերիկյան զենքի վաճառքի հարցը, իսկ Նիկոլ Փաշինյանն ընդառաջելով ներկայացված առաջարկն ասավ, որ լավ առաջարկ ստացվելու դեպքում դա քննարկելու են:

Բոլթոնն ասաց, որ թեև ԱՄՆ Կոնգրեսը Հայաստանին ու Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ արգելքներ է նկատի ունեցել այդուհանդերձ կարելի է այդ կապակցությամբ բացառություններ նկատի ունենալ:

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականն այն պայմաններում է Հայաստանում զենքի վաճառքի առաջարկ ներկայացնում, երբ ավելի վաղ Ադրբեջանում աջակցություն էր հայտնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Բոլթոնի այս հակասական վերաբերմունքը վկայում է այն մասին, որ Թրամփի վարչակազմը ցանկացած գրավիչ  մեթոդ շահագործման է ենթարկում ու այդպիսով փորձում է շահել ԱՄՆ-ի քաղաքականության հանդեպ նրանց աջակցությունը:

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականը նաև ողջունեց Հայաստանում հեղափոխության հանգեցրած վերջին զարգացումները և ասաց, որ Վաշինգտոնն իր աջակցությունն է հայտնում կայուն ժողովրդավարության հաստատման համար Հայաստանում ստեղծված հեռանկարը: Բոլթոնն այն պայմաններում ընդառաջեց Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունների ընդլայնումը, որ թվում է Թրամփի վարչակազմն անդրադարձել է Հայաստանի տարածաշրջանային նշանակությանը և փորձում է Երևանին համընթաց դարձնել Վաշինգտոնի քաղաքականություններին:

Այն որ Թրամփի վարչակազմը տարածաշրջանում կարևոր երկիր է համարում Հայաստանը և Երևանի հետ հարաբերությունների ընդլայնումը համարում է իր գլխավոր  գերակայությունը, վկայում է այն մասին, որ Սպիտակ տունը Հայաստանում առավել ներթափանցման համար ծրագրեր է մշակել:

Թվում է, որ այս շրջագծում ԱՄՆ-ն նպատակադրել է Հայաստանին հեռացնել Եվրոպայից ու Ռուսաստանից: Նկատի առնելով Թրամփի վարչակազմի մոտ Հայաստանի զբաղեցրած դիրքը Վաշինգտոնը փորձում է Երևանին իշխանություններին համոզել, որ Վաշինգտոնի քաղաքականությունների ուղղությամբ շարժվելու դեպքում կարող է դիվիդենդներ շահել:

Դա ի տես այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի ազգային շահերի շրջագծում իր կառավարությունը ցանկանում է միաժամանակ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ:

Բոլթոնը Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Ազատության»-ը տված հարցազրույցում կրկնելով Իրանի դեմ հավակնությունները նաև մեկ այլ նպատակ հետապնդեց: Ճնշում գործադրել Հայաստանի իշխանություններին համոզելու, որպեսզի ընկերակցեն Վաշինգտոնին:

Իրան-Հայաստան հարաբերությունները ձևավորված են փոխադարձ բարեկամության ու հարգանքի հիման վրա և երկու երկրներն էլ ընդառաջում են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը: Վիզայի ռեժիմի չեղարկումը, Իրանի ,Արաս» առևտրական ազատ գոտու հարևանությամբ Մեղրիի տնտեսական ազատ գոտու կառուցումը և Եվրասիական մաքսային միության հետ համագործակցության համաձայնագրի ստորագրումը երկու երկրի առևտրականների ու տնտեսական գործարարների դիմաց բազմաթիվ հնարավորություններ են բացել:

Նիկոլ Փաշինյանի Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո կրկին արծարծվեց Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման հարցը և Փաշինյանն ընդգծեց երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացման նշանակությունը:

Թվում է, որ Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունները մտահոգում են ամերիկացիներին և այդ պատճառով էլ Թրամփի վարչակազմը ցանկանում է այդ կապակցությամբ ճնշում գործադրել Երևանի վրա:

Բոլթոնը Երևանում հայտարարեց, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրա և այս շրջագծում թվում է, որ Երևան-Թեհրան հարաբերությունների կապակցությամբ պիտի ինչ-որ մեսիջներ փոխանցած լինի ՀՀ վարչապետի  պաշտոնակատարին:

Թրամփի վարչակազմի ազգային անվտանգության խորհրդականը  հայտարարելով, որ Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելով Վաշինգտոնը նպատակ չունի վնասել իր բարեկամների, այդուհանդերձ հայտարարեց, որ այդ կապակցությամբ Իրան-Հայաստան սահմանը կարևոր է համարվում:

Թվում է, որ Թրամփի վարչակազմը այնքան էլ գոհ չէ Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնումից և գործնականում միջամտելով Հայաստանի ներքին հարցերին ցանկանում է Երևանին համընթաց դարձնել իր հետ:

 

 

Իրավունք

Սիրիայում հայկական առաքելությունը դեռ չսկսված՝ կարող է ավարտվել

 

«Իրավունք» թերթը գրում է. «ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայաստանյան մի քանի փորձագետների եւ քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ իր դժգոհությունն է հայտնել, որ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանի դրոշի ներքո Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկել:

Ամերիկացի պաշտոնյան ուղիղ ակնարկել է, որ սա վատ է եւ ավելի վատ կլինի, եթե հետագայում պարզվի, որ այն այնքան էլ հումանիտար առաքելություն չէր, այլ՝ ռազմական:

Ավելին՝ Բոլթոնը նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանից է գալիս եւ այնտեղից ստացել է հավաստիացումներ, որ նախաձեռնությունը բխել է Հայաստանից:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին հարցը լրջորեն քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարարությունում եւ...»:

 

 

Ժողովուրդ

Ներկուսակցական բախումնե՞ր են սպասվում

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանում երկրորդ անգամ տապալվեց ՀՀ նոր ընտրական օրենսգրքի ընդունումը: Իսկ սա նշանակում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել հին օրենսգրքով, որը ենթադրում է նաեւ ռեյտինգային ընտրակարգ:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ռեյտինգային ընտրակարգը կարող է ներկուսակցական բախումների պատճառ դառնալ, ինչպես եղավ 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ նույն կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուներն ու նրանց կողմնակիցները պարբերաբար բախվում էին:

Չի բացառվում, որ միջադեպեր լինեն նաեւ ՔՊ-ում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի դեպքում: Գաղտնիք չէ, որ այնտեղ շատերին հասարակությունը դեմքով չի ճանաչում, ուստի երիտասարդները հանուն քվե ստանալու կփորձեն դիմել տարատեսակ արկածախնդրությունների:

Թեեւ պարզ է, որ մարդիկ հիմնականում այդ դաշինքին իրենց քվեն տալու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «խաթեր»` ընտրելով նրան»: